Եւրոպայում մտահոգ են եւ շնորհաւորում են Թրամփին

Եւրոպայում մտահոգ են եւ շնորհաւորում են Թրամփին

Թեեւ եւրոպացի բազմաթիւ առաջնորդներ շնորհաւորել են Թրամփին՝ նախագահական ընտրութիւններում տարած յաղթանակի առնչութեամբ, սակայն Եւրամիութիւնում ու ՆԱՏՕ-ում մտահոգ են՝ Թրամփը կարող է նուազեցնել Կիեւին ցուցաբերուող աջակցութիւնը, ինչը կարեւոր է Ռուսաստանի դէմ շարունակուող պատերազմում: 

Դոնալդ Թրամփը, կարելի է ասել, պատմական յաղթանակ տարաւ ԱՄՆ նախագահական ընտրութիւններում։

«Ամերիկան մէզ աննախադէպ ու հզօր մանդատ է տուել»,- յայտարարել է նա:

Սակայն Եւրոպայում շատերն են մտահոգ՝ ի՞նչ քաղաքակնութիւն է վարելու ԱՄՆ նոր նախագահը եւ ինչպե՞ս է օգտագործելու այդ մանդատը:

Ատլանտեան ովկիանոսի միւս ափից վատ նորութիւնները Լոնդոն հասան դեռ մինչեւ ընտրութիւնները, երբ Դոնալդ Թրամփի նախընտրական թիմի ներկայացուցիչները մեղադրեցին Մեծ Բրիտանիայում իշխող Լեյբորիստական կուսակցութեանը, քանի որ նրա որոշ անդամներ հանդէս էին եկել Քամալայ Հարիսին օգտին: Բայց Միացեալ Թագաւորութեան վարչապետ Քիր Սթարմերը առաջիններից էր, որ շնորհաւորանքներ ուղղեց Վաշինգտօն՝ Դոնալդ Թրամփի յաղթանակի առթիւ:

«Ապրում ենք, հաւանաբար, աւելի անկայուն աշխարհում, քան ապրել ենք շատ տասնամեակների ընթացքում: Կարեւոր է, որ ունենանք ամուր յարաբերութիւններ»,-ասել է Սթարմերը:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն խօսքով՝ Թրամփի օրօք ԱՄՆ հետ յարաբերութիւնները տարբեր կը լինէն, բայց նա խոստացել է «մնալ յուսալի անդրատլանտեան գործընկեր»:

«Սա վերաբերում է նաեւ այն սպառնալիքին, որը, ըստ ՆԱՏՕ-ի բոլոր անդամ-երկրների, Ռուսաստանը ներկայացնում է եւրատլանտեան անվտանգութեանը»,-ասել է Շոլցը:

Թրամփը, ինչպէս յայտնի է, բազմիցս դէմ է հանդէս եկել Կիեւին ցուցաբերուող ամերիկեան աջակցութեանը, եւ մտավախութիւն կայ, որ Սպիտակ տան նոր ղեկավարը կարող է դադարեցնել ռազմական եւ ֆինանսական օգնութիւնը Ուկրաինային:

Պաշտօնավարման առաջին ժամկէտում Դոնալդ Թրամփը սպառնացել էր լքել ՆԱՏՕ-ն՝ պնդելով, թէ դաշնակիցներն «օգտւում» են ԱՄՆ-ից: Այս չորեքշաբթի ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Մարկ Ռիւտէն յայտարարեց, թէ Թրամփը «բարելաւել է անդրատլանտեան բեռի բաշխումը եւ ամրապնդել դաշինքի կարողութիւնները»:

Ոգեւորուած է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ով չի թաքցնում իր ուրախութիւնը Թրամփի յաղթանակի կապակցութեամբ՝ պնդելով, թէ «աշխարհի համար այն նշանակում է յոյս առ խաղաղութեան»:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրօնի ու Դոնալդ Թրամփի յարաբերություինները չէն փայլել առանձնայատուկ ջերմութեամբ, սակայն Մակրօնը չորեքշաբթի յայտարարեց, թէ պատրաստ է աշխատել ԱՄՆ նոր նախագահի հետ:

Իրականում, Վաշինգտօնի եւրոպական դաշնակիցները պատրաստւում են փոփոխութիւների՝ կարծում է Ամերիկեան համալսարանի ներկայացուցիչ Գարեթ Մարտինը. «Այն չորս տարիները, երբ Թրամփը պաշտօնաւարում էր, բաւականին բուռն էին։ Եզակի չէին վէճերի, անմիաբանութեան, համախմբուածութեան պակասի պահերը: Բայց դրանք պակաս վտանգաւոր ժամանակներ էին, քան հիմա է: Այժմ Եւրոպայում մեծ պատերազմ է, որը շարունակւում է արդէն երկուսուկէս տարի»:

Ինչպէս յայտնի է, յաջորդ շաբաթ Բաքւում մեկնարկում է կլիմայի հարցերով գագաթնաժողովը, եւ շատերն են մտաբերում, որ Թրամփի օրօք՝ 2017 թուականին, ԱՄՆ դուրս եկաւ բնապահպանութեան հարցերին վերաբերող Փարիզի համաձայնագրից՝ այն հիմնաւորմամբ, որ փաստաթղթով նախատեսուած սահմանափակումները խոչընդոտում են ամերիկեան տնտեսական աճը։

Ջոյ Բայդենի օրօք Վաշինգտօնը վերադարձաւ համաձայնագիր, եւ այժմ՝ հարց է, թէ ինչ դիրքորոշում է որդեգրելու Սպիտակ տան նոր ղեկավար Դոնալդ Թրամփը՝ չնայած գիտնականները աւելի յաճախ են խօսում մեր մոլորակին սպառնացող գլոբալ տաքացման մասին:

VOA

Share