Արցախի նախագահի յոյժ կարեւոր ուղերձները

Արցախի նախագահի յոյժ կարեւոր ուղերձները

Անձամբ ես չեմ ճանաչել, չեմ հանդիպել, հիմա էլ ծանօթ չեմ Սամուել Շահրամանեանի հետ։

Եթէ ես լինէի Արցախի Հանրապետութեան նախագահ Սամուել Շահրաամանեանի փոխարէն եւ նոյնը վիճակում լինէր Արցախը` նոյնը կանէի, որովհետեւ ես էլ եմ նրա նման մտածում, որ հէնց թշնամին զօրքով մտներ Ստեփանակերտ եւ այլ չտարհանուած բնակավայր, ապա կանանց ու երեխաներին կփրթեր։ Բա ի՞նչ աներ, ՀՀ-ից քպ-ները ռազմական օգնութիւն չէին ուղարկելու, աւելին, յայտարարել էին, որ դա իրենց չի վերաբերւում ու մնում էր նիկոլաւարի տանել կոտորելու կամ ժողովրդին փրկելու ընտրութիւն արուեր, ինչը ակնյայտ էր, թէ որը պիտի լինէր։

Արցախցիները բոլորից լաւ գիտէն, որ ՀՀ իշխանութիւնների յորջորջուած խաղաղ համակեցութիւնը իրականանալու բան չի եւ նման պնդում անողը չի ճանաչում թշնամուն։

Իմիջայլոց հոկտեմբերի 20-ի յայտարարութիւնը իր մէջ շատ կարեւոր մեսիջներ ունի.

Առաջին. Արցախի հայութեանը բռնի են տեղահանել, կատարել են էթնիկ զտում։ Հաւանաբար ո՜չ քպները, ո՜չ ռուսները, ո՜չ էլ ալիեւները չէն մտածել, որ բոլորով դուրս կը գան։ Հիմա զարմացած Պուտինը յայտարարում է, որ այնտեղ հայ չկայ։ Ապազգային իշխանութեան ճորտէրը յաճախ էին աջ ու ձախ բերանները շաղ տալիս, որ արցախցիները ապրել են Ադրբեջանի կազմում, սովոր են, հիմա էլ կապրէն, մէկ էլ հո՜պ, բոլորով մերժեցին նիկոլների այդ թեզն ու ասացին` ո՜չ։

Երկրորդ. Արցախցիները հիմա իրաւունք չունեն տրուել այս կամ այն ներքին պառակտիչ հոսանքներին, դա ոչ մի լաւ տեղ իրենց չի տանելու։ Ենթադրենք իժոները համոզեցին եւ մի 10-15 հազար արցախցու հետ տարան, իրենք էլ դարձան ադրբեջանցիների հետ բանակցող-պարէտ եւ պատանդ պահեցին այդ մարդկանց, ի՞նչ էլ լինելու նրանց հետ, ի՞նչ է լինելու Հայաստանի արտաքին քաղաքականութեան հետ, երբ միշտ կը լինի նրանց կոտորելու վտանգը։ Եթէ այս իշխանութիւնները կաշկանդումներ չունեն, ապա յաջորդները պէտք է աւելի վստահ գործեն եւ զերծ լինէն դիրքերը թուլացնող երեւոյթներից։ Եթէ վերադարձ, ապա արժանապատիւ, անվտանգ, նոր կարգավիճակով, նոր արդարացի լուծումներով եւ նոր պահանջատիրութեամբ։

Երրորդ. Սամուել Շահրամանեանին վերագրուող հրամանը` պետութիւն լուծարելու մասին, ոչ մի իրաւական հիմք չունի, կատարել հնարաւոր չի, դրան յղում անել չի կարելի։

Արցախի եւ Հայաստանի թշնամիները` կը լինէն նիկոլներ, ալիեւներ, թէ էրդողաններ, հէնց դրան յղում անէն, դա կնշանակի ընդունում են, որ Արցախ պետութիւնը գոյութիւն ունի, դրանով կվճռէն իրենց ագրեսորի վերջնական կերպարը աշխարհի առաջ։

Պարզապէս առաջնային մանդատ ունեցող Արցախի ԱԺ-ն նոր բանաձեւ պէտք է ընդունի եւ հարցը փակի։

Եւ վերջում։

Ինչպե՞ս անուանել այն շնչաւոր երկոտանուն երբ ասում է, որ եթէ ՀՀ-ում մի բան է լինում, արդէն նախագահի մէկ շրջան ղեկավարող Նիկոլը չի մեղաւոր, այլ` նախկինները, իսկ Արցախի դէպքում մէկ շաբաթուայ նախագահն է մեղաւոր, այլ ոչ թէ նրա աղէտաբեր նախկինը։

Արմէն Գրիգորեան
ՀՅԴ անդամ, տնտեսագէտ

Share