ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը այսօր՝ ապրիլի 30-ին հանդէս է եկել մամուլի ասուլիսով։ Նա խօսել է «Դիմադրութեան» շարժման ընթացքի, անելիքների մասին, պատասխանել լրագրողների հարցերին։
2020 թուականի պատերազմից, պարտութիւնից ու կապիտուլեացիայից յետոյ մեր բազմաթիւ հայրենակցիներ դուրս են եկել փողոց, դուրս են եկել պայքարի՝ երկրին պատերազմ եւ պարտութուն բերած իշխանութեանը հեռացնելու նպատակով, երկար պայքարի արդիւնքում հանրային լայն ճնշման տակ օրուայ իշխանութիւնը ստիպուած եղաւ գնալու արտահերթ ընտրութիւնների եւ ցաւօք ու դժբախտաբար այդ ընտրութիւնների ժամանակ կարողացաւ վերարատադրուել․ ասաց Իշխան Սաղաթելեանը։
«Ի՞նչ կատարուեց յունիսի 20-ից յետոյ․ մեր հանրութեանը արդէն ակնյայտ էր, որ չկայ խաղաղութիւն, չկայ կայունութիւն, թշնամին շարունակում է ագրեսիան ՀՀ տարածքային ամբողջականութեան նկատմամբ, թշնամու զօրքերը գտնւում են ՀՀ տարածքում, ունենք զոհեր, ունենք գերիներին եւ բերջին օրերին այդ մարդը շատ պարզ, յստակ յայտարարեց, որ Արցախի ինքնորոշման հարցում պէտք է նշաձողը իջեցնել․․․»,- նշեց Սաղաթելեանը։
Ամփոփելով անցնող մէկ շաբաթուայ «Դիմադրութեան» շարժման գործողութիւնները, Սաղաթելեանը նկատեց․
«Անցնող մէկ շաբաթուայ արդիւնքում այն խնդիրը, որը մենք դրել ենք մեր առջեւ, յստակ կարողացել ենք իրականացնել։ Գլխաւոր հարցը, որ անցնող շաբաթուայ ընթացքում մենք լուծել ենք, մեր ժողւուրըդ դա լուծել է՝ թշնամի պետութիւններին, բարեկամ եւ ոչ բարեկամ պետութիւններին, միջազգային հանրութեանը շատ յստակ ուղերձ է յղել մեր ժողովուրդը, որ Նիկոլը չունի մանդատ երկիրը նոր զիջումների տանելու։ Այն ծրագիրը առաջին փուլում, որը մենք դրել ենք մեր առջեւ համարում եմ իրականացուած։ Վաղուանից անցնում ենք մեր վճառկան պայքարի շատ կարեւոր փուլի մեկնարկին, որ կարճ ժամանակ յետոյ բերելու է այս իշխանութեան հեռացման»։
Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի անվտանգային խնդիրների լուծումը, եւ կա՞ իշխանափոխութիւնից յետոյ մեր երկիրը արդյօք չի՞ կանգնի նոր պատերազմի առջեւ եւ չի՞ կրի նոր կորուստներ հարցին Իշխան Սաղաթելեանը պատասխանեց.
«Սա հիմանկան թեզն է, որով օրուայ իշխանութիւնը փորձում է ժողովրդին վախեցնել: Անընդհատ ասում են, որ եթէ մենք չեղանք, տեղի է ունենալու պատերազմ, այսինքն Ալիեւով շարունակում են վախեցնել մեր ժողովրդին: նախ, եթէ սրանք մնան կտոր-կտոր կորցնելու ենք եւ Արցախը, եւ Հայաստանը եւ առհասարկ Հաեօց պետականութիւնը: Ստեղծուած իրավիճակից ելք կայ, պատերազմը ճակատագիր եւ դատաւճիռ չէ, ոչ էլ պատերազմի արդիւնքը: Աշխարհում բազմաթիւ երկրներ եւ պետութիւններ ունեցել են իրենց պատմութեան ընթացքում պարտութիւններ, բայց որեւէ երկրում պարտուած իշխանութիւնը չի վերարտադրուել, կամ ինքնասպան է եղել, կամ ժողովուրդն իրեն հեռացրել է: Եթէ Հայաստանում լինի ազգային իշխանութիւն, ունենայ կամք եւ վճռականուոյւն, արդիւնաւետ կառավարում, ամենակարեւորը՝ մտածի որ ելք կայ, հնարաւոր է մենք կարող ենք պահել, պաշտպանել մեր երկիրը եւ այդ պատերազմի վտանգով եւ Ալիեւով, որ ինքը շարունակ փորձում է վախեցնել մեր երկրին, մեր բնակիչներին ու քաղաքացիներին, դա այդպէս չէ: Հնարաւորութիւն կայ եւ երկրի պոտենցիալը վերականգնելու, եւ անվտանգութեան համակարգերը կարգաւորելու եւ ամենակարեւորը՝ այս իրավիճակում շատ կարեւոր է նաեւ արտաքին քաղաքականութիւնը»:
Վաղը քայլարշաւով մեր չորս խմբերը կմտնէն Երեւան։ Ժամը 16։00-ին կը լինէն Ֆրանսիայի հրապարակում, այստեղ սպասւում է մեծ հանրահաւաք, որտեղից կը յայտարարէնք մեր յետագայ քայլերի եւ գործողութիւնների մասին․ ասաց Իշխան Սաղաթելեանը, խօսելով Մայիսի 1-ին սպասուող համազագային հանրահաւաքի մասին։
«Աեօ, լինելու են անհնազանդութեան ակցիաներ, մեր ժողովուրդը արդէն փողոցում է եւ դուրս է գալու, հասնելու ենք նրան, որ ցոյց տանք, որ ինքը այլեւս իշխանութիւն չունի ՀՀ-ում, մենք մարդկանց փողոց ենք կանչում ոչ թէ սուտ խոստումներով, կեղծիքներով, այլ մարդիկ հասկանալով մեր երկրին սպառնացող վտանգները, հսկանալով, որ սեղանին դրուած է Արցախի եւ Հայաստանի լինելիութեան հարցը, իրենք դուրս են եկել, մեր խնդիրը այս ամէնը կազմակերպելն է»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանիւթում…