Ես բոլորի պատասխանը կը տամ. Ս. Շահրամանեան

Ես բոլորի պատասխանը կը տամ. Ս. Շահրամանեան

Արցախի Հանրապետութիւնը չի լուծարուել. Ոչ մի փաստաթղթով այն չի կարող լուծարուել.

Դուք պատերազմի սպառնալիքի տակ Դուք ստորագրել եք Արցախի Հանրապետութիւնը լուծարելու հրամանագիրը, ի՞նչ է խնդիրը, որ Արցախի Ազգային ժողովի նիստ չի հրաւիրւում այդ հրմանագրի չեղարկման հարցով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Հայաստանում Արցախի ներկայացուցչութեան մօտ բողոքի ակցիայի ժամանակ դիմելով Արցախի նախագահ Սամուել Շահրամանեանին, ասաց ակցիայի մասնակիցներից մէկը:

«Մարդիկ 30 տարի պայքարել են, հանրապետութիւն են ստեղծել, մէկ րոպէում լուծարուել է: Սա ժողովրդին յուզող առաջին հարցն է»,-ասաց նա:

Սամուել Շհրամանեանն արձագանքեց. «Նախ, Արցախի Հանրապետութիւնը չի լուծարուել: Այդ փաստաթղթի հետ կապուած ահագին հարցեր կան, որը ես այստեղ չեմ կարող ասել, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ ոչ մի փաստաթղթով չի կարող լուծարուել ժողովրդի կողմից ստեղծուած հանրապետութիւնը: Սրա պատասխանը ես հանրային ձեւով տալու եմ Հանրային հեռուստատեսութեամբ: Դրա նախապատրաստամն մասով ես արդէն իմ ցուցումը տուել եմ: Առաջիկայում ես այս բոլոր հարցերին անդրադառնալու եմ: Եւ այդ փաստաթղթին, եւ այն փաստաթղթին, որն ընդունուել է ռազմական գործողութիւնները կանգնեցնելու նպատակով: Որ սեպտեմբերի 20-ին ռազմական գործողութիւնները կանգնել են, եւ գիտեք՝ որտեղ է կանգնել:

Ոչ մէկի մօտ թող կասկած չառաջանայ, որ եթէ մենք իմնայինք, որ մենք կարող ենք յաղթել այդ ռազմական գործողութիւններում, մենք մինչեւ վերջ չէինք կանգնելու: Մենք խնայել ենք մեր տղաներին, մեր քաղաքացիական բնակչութեան կեանքը, որը վտանգուած է եղել: Մեկ ժամ յետոյ կմտնէին քաղաք, կնին ու երեխայ կփրթեին»,- յայտարարեց Շահրամանեանը:

Արցախցիները տեղից ընդհատեցին. «Բա ի՞նչ էիք անում 30 տարի», «Նոյն բանը Նիկոլ Փաշինեանն էր ասում 44-օրեայ պատերազմի ժամանակ»: Ներկաները սկսեցին աղմկել:

Շահրամանեանն ասաց, որ այս միջավայրում քննարկում ծաւալել հնարաւոր չէ, եւ առաջարկեց դահլիճում հանդիպում կազմակերպել: Դրանից յետոյ Արցախի նախագահը մտաւ շէնք:

Դրսում բողոքի ակցիան շարունակւում է, արցախցիները չէն հեռանում շէնքից:

Այստեղ ժամանած կարմիրբերետաւորները թոյլ չտուեցին քաղաքացիներին շէնք մտնել:

Աւելի վաղ յայտնել էինք, որ Հայաստանում Արցախի ներկայացուցչութեան շէնքում իրավիճակը լարուած էր։ Մի խումբ արցախցիներ, որոնք բողոքի ակցիայ էին իրականացնում շէնքի բակում, ներխուժել էին շէնք։


Մենք ունենք եւս մէկ հայրենիք՝ Հայաստան, եւ մենք Հայաստանի ճակատագիրը վտանգելու իրաւունք չունենք. Սամուել Շահրամանեանը՝ արցախցիներին

Ես շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց այն, ինչը ես պէտք է ասեմ ձեզ, մեծ վտանգներ է պարունակում եւ Հայաստանի, եւ Արցախի յետագայ ճակատագրի համար: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Հայաստանում Արցախի ներկայացուցչութեան դիմաց  դիմելով բողոքի ացիայ իրականացնող արցախցիներին ասաց Արցախի Հանրապետօթեան նախագահ Սամուել Շահրամանեանը։

«Մենք բոլորս էլ շատ դժուար, ծայրահեղ ծանր վիճակում ենք, եւ այն, ինչ այստեղ կատարւում է, աւելի է ծանրցնում մեր վիճակը: Ես այստեղ թշնամիներ չունեմ, մեր թշնամին մէկն է եւ բոլորս դա գիտենք: Ես իմ արած բոլոր քայլերի համար պատասխանատու եմ ձեր բոլորիդ եւ բոլորիդ ընտանիքների առաջ: Այստեղ տարբեր ռեպլիկներ են հնչում: Բենզինի մասին էլ եմ պառտրաստ խօսելու:

Մենք ունենք եւս մէկ հայրենիք՝ Հայաստանի Հանրապետութիւնը եւ մենք Հայաստանի ճակատագիրը վտանգելու իրաւունք չունենք: Ես պատրաստ եմ բոլորի հետ հանդիպել եւ քննարկել այն, ինչում ինձ մեղադրում եք, կամ ինչ հարցեր դուք ուզում եք քննարկել»,-ասաց Արցախի նախագահը:

Նա առաջարկեց յաջորդ շաբաթ հանդիպել։ Սակայն դա առաջացրեց ներկաների դժգոհութիւնը։  «Ամէն ինչը պատասխան ունի»,- ասաց Շահրամանեանը։

Ներկաներից մէկն ասաց. «Դուրս չեկաք ու հեռուստացոյցով չասացիք՝ բենզինի պահեստի պայթիւնից այսքան մարդ է մահացել, ցաւակցում եմ, այսքան զոհ ենք տուել, ցաւակցում եմ»։

«Խնդրում եմ ընտրեք ձեր միջից 20-30 հոգի մարդ, դահլիճում հանգիստ զրոյց ունենաք»,- որպէս տարբերակ առաջարկեց Արցախի նախագահը։

Երկրորդ տարբերակը յաջորդ շաբաթուայ սկզբին հանդիպում կազմակերպելն է։

Սակայն իրավիճակը չի հանդարտւում, հաւաքուածները թոյլ չտուեցին Արցախի նախագահին աւարտել խօսքը, նրանք բորբոքուած տարբեր հարցադրումներ են անում:

Աւելի վաղ յայտնել էինք, որ Հայաստանում Արցախի ներկայացուցչութեան շէնքում իրավիճակը լարուած էր։ Մի խումբ արցախցիներ, որոնք բողոքի ակցիայ էին իրականացնում շէնքի բակում, ապա մտել էին շէնք։

Share