Ես ողնաշարս եմ ուզում

Ես ողնաշարս եմ ուզում

Շուշան Պետրոսեանն իր Ֆէյսբուքի էջում գրառում է կատարել՝

«Արցախ ջան, ախր առանց քեզ ո՞նց… ես իմ Մարտակերտի լուսաբացն եմ ուզում, առավոտներն եմ ուզում, անդադար հեռվում թշնամու թնդացող մուխաների ձայնն եմ ուզում, դոկտոր Օգանյանիս հետ առավոտյան սուրճն եմ ուզում, Վարթիկի «Էյյյ» կանչելն եմ ուզում, նոռնի այգիներն եմ ուզում, դիրքերից իջած տղերքի աղմկոտ ներկայությունն եմ ուզում, իմ պստիկ զինավանի չգրված օրենք կարգ ու կանոնն եմ ուզում, «սրբության սրբոց» աբեդի ժամն եմ ուզում, խնամված, մաքուր ճերմակ շապիկներով, խելոք աչուկներով դպրոց գնացող խոխոցն եմ ուզում, հերթափոխից իջած, զորամաս գնացող 5-րդի տղերքի շարասյունն եմ ուզում, այդ շարասյան անցնելուց հետո Մարտակերտի փողոցների օդ բարձրացած փոշին եմ ուզում, ցորենի ոսկե դաշտերն եմ ուզում, հեռվում նշմարվող վեհաշուք Մռովն եմ ուզում… ես ողնաշարս եմ ուզում»։

Share