Սպիտակ տան մէջ այսօր ես հայանպաստ կեցուածք չեմ տեսնում․ Արտաշես Արդի Քասախեան

Սպիտակ տան մէջ այսօր ես հայանպաստ կեցուածք չեմ տեսնում․ Արտաշես Արդի Քասախեան

Սպիտակ տան մէջ այսօր հայանպաստ կեցուածք ես չեմ տեսնում։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Արտաշես Արդի Քասախեանը։

«Ոչ չեմ կարող ասել՝ Բայդենին քուէարկէն։ Այդ դաւաճանութեան հետեւանքն այն եղաւ, որ Արցախը դատարկուեց, դա իմ համար անընդունելի է։ Մենք ԱՄՆ Դեմոկրատական կուսակցութիւնում ունենք լաւ բարեկամներ, օրինակ, Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալոնը, բայց Սպիտակ տան մէջ այսօր հայանպաստ կեցուածք չեմ տեսնում։ Եթէ Թրամփը լինի Հանրապետական կուսակցութեան թեկնածուն, նոյնքան վնասակար կը լինի հայութեան համար»,- ընդգծել է Քասախեանը։

Նրա խօսքով՝ այն օգնութիւնը, որ ուղարկւում է Ուկրաինային, փոխարէնը կարող են ստանալ դրա կարիքն աւելի շատ ունեցող երկրները։

«Կարծում եմ, որ Ուկրաինայում պէտք է լինի խաղաղութիւն, իսկ Ամերիկայից նիւթական օգնութիւնը ուրիշ այլ տեղէր կան, որ աւելի շատ օգնութեան կարիք ունեն։ Այստեղից կարող են արտասահման ուղարկել միլիարդներ, ու նոյնիսկ Ուկրաինան չի կարող բացատրել, թէ ինչի վրայ են ծախսւում այդ փողերը»,- ասել է մեր զրուցակիցը։

Արտաշես Արդի Քասախեանը նշել է, որ ամերիկահայերը պէտք է ընտրութիւններին մասնակցող ուժերին անընդհատ յիշեցնեն Հայաստանին սպառնացող վտանգի մասին։

Share