«Երկիր»
«Երեք անգամ այս իշխանութիւնների դէմ փողոցում ընդվզում է եղել, երեք անգամ ես ենթարկուել են հետապնդման: Այս ամենն արւում է նրա համար, որ ինձ լռեցնեն: Ինձ լռեցնել ու հնազանդեցնել հնարաւոր է միայն ու միայն Արցախի ու Հայաստանի ազատութեամբ: Քանի Արցախն ազատ չէ, չեմ լռելու, քանի ՀՀ-ն ամէն օր շղթայւում է, չեմ լռելու: Պայքարը շարունակուելու է»,- այսօր դատարանի դահլիճում յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանեանը:
«Երկու տարի առաջ այս դահլիճում ասացի, որ եթէ գնանք էս ճանապարհով, ապա Արցախը չի լինի: Հիմա Արցախը չկայ: Եթէ էս ամէնը շարունակուեց, ապա Հայաստանը եւս չի լինելու: Եւ դեռ հարց է՝ յաջորդ իմ դատավարութիւնը կը լինի հայկական դատարանու՞մ, թե Բաքուի»:
Գերասիմ Վարդանեան
Նշէնք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրաւասութեան քրէական դատարանի Կենտրոն նստավայրում ընթանում էր Գերասիմ Վարդանեանի վերաբերեալ քրէական գործով դատական նիստը: Պաշտպանական կողմը միջնորդեց դատարանին յետաձգել դատավարութիւնը, որպէսզի պաշտպանական կողմը կարողանայ ծանօթանալ գործի մանրամանսէրին։ Դատարանը որոշեց յաջորդ նիստը նշանակել օգոստոսի 6-ին, ժամը 17։00-ին։
Մանրամասն՝ տեսանիւթում։