Կոչ եմ անում ՀՀ իշխանութիւններին դադարեցնել սփիւռքում իրենց պառակտման քաղաքականութիւնը

Կոչ եմ անում ՀՀ իշխանութիւններին դադարեցնել սփիւռքում իրենց պառակտման քաղաքականութիւնը

15 Նոյեմբերին Ֆրանսիայի Սենատը ձայների՝ 295 կողմ, 1 դէմ յարաբերակցութեամբ ընդունեց Հայաստանին աջակցող եւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձեւը։

Ի թիւս այլ դրոյթների՝ Ֆրանսիայի Սենատի բանաձեւը պահանջում է հեռացնել Ադրբեջանի զինուած ուժերը Հայաստանի սւուերէն տարածքից եւ յարգել Հայաստանի տարածքային ամբողջականութիւնն ու ինքնիշխանութիւնը, կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին եւ ապահովել նրանց վերադարձը հայրենիք, առաջարկում է Ֆրանսիայի կառավարութեանը, եւրոպական գործընկերների հետ համագործակցաբար, պատասխան դիւանագիտական եւ տնտեսական միջոցներ նախատեսել Ադրբեջանի կողմից իրականացուած ագրեսիան պատժելու նպատակով, այդ թւում՝ կիրառել պատժամիջոցներ, որոնք կթիրախաւօրէն Ադրբեջանի իշխանութիւնների ունեցուածքը, ինչպէս նաեւ կնախատեսէն էմբարգոյ կիրառել Ադրբեջանից գազի եւ նաւթի ներկրման հարցում, վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ճանաչման անհրաժեշտութիւնը եւ առաջարկում կառավարութեանը Լեռնային Ղարաբաղում հիմնել հումանիտար գրասենեակ, առաջարկում է կառավարութեանը դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողութիւնների ամրապնդմանն աջակցելու հնարաւորութիւնը:

Բանաձեւը ներկայացրել են սենատորներ Բրունոյ Ռըտաեօն, Քրիստիան Կամբոնը, Էլիան Ասասին, Պատրիկ Կանները, Էրուէ Մարսեյը եւ Ժիլբեր-Լիւկ Դըվինազը։

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական ընկերութիւնները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազեանը 168.am-ի հետ զրոյցում անդրադառնալով այս պատմական բանաձեւի ընդունմանը՝ նշեց, որ սենատորներն ընդունեցին յարձակման ենթարկուած Հայաստանին եւ ագրեսոր Ադրբեջանին սատարող բանաձեւ՝ կրկին պահանջելով ճանաչել Արցախի անկախութիւնը:

«Պայքարը շարունակւում է. նմանատիպ բանաձեւ պատգամաւորների քուէարկութեանը կը ներկայացուի նոյեմբերի 28-ին,- մանրամասնեց Մուրադ Փափազեանը՝ նկատելով, որ այն ողջ Հաեօց աշխարհի յաղթանակն է,- Դա յաղթանակ է, որը CCAF-ի կազմում խմբաւորուած Ֆրանսիայի հայկական սփիւռքի միութեան արգասիքն է։ Միասնութիւնն է երաշխաւորում մեր յաղթանակները, եւ ես կոչ եմ անում Հայաստանի իշխանութիւններին դադարեցնել սփիւռքում իրենց պառակտման քաղաքականութիւնը։ Դիմում եմ պատասխանատուութեան»:

Share