Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Գեզի զբօսայգու ցուցարարների հասցէին հնչեցրած «պոռնիկ» արտայայտութիւնից յետոյ change.org կայքում ստորագրահաւաք է սկսուել։
«Ես պոռնիկ չեմ» (Ben sürtük değilim) գլխագրով ստորագրահաւաքի յայտարարութեան տեքստում մասնաւորապէս նշուած է, որ նախագահի պաշտօնն անաչառ պաշտօն է եւ նախագահը չի կարող վիրաւորել իր ժողովրդի մի մասին, եթէ անգամ նա նախագահ է, նա այդ իրաւունքը չունի
Ստորագրահաւաքի նախաձեռնութեան հեղինակները շեշտել են, որ նախագահի համար հասարակութեան իւրաքանչիւր անդամ պէտք է հաւասար լինի եւ հայհոյանքը չի կարող ու չպէտք է տեղ գտնի քաղաքացիներին ուղղուած նրա բառապաշարում: