Ուրեմն Գեղամ Մանուկեանը թքա՞ծ ունի եղբօր ճակատագրի վրայ,
Շոկի մէջ եմ, իմ վատ երազում էլ չէի տեսնի, չէի պատկերացնի, որ մեր Ազգային ժողովը կարող է գերիների հարցը դարձնել ոչ միայն իմ ու քո հարց, այլ մերժի ուղղակի։ Այսպէս կարող էր լինել Միլի մէջլիսում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը՝ անդրադառնալով նրան, որ ՔՊ-ն տապալեց «Ադրբեջանում պահուող հայ ռազմագերիների վերաբերեալ» ԱԺ յայտարարութեան նախագծի ընդունումը:
Նա նշեց, որ ռազմագերիների հարցն արժանապատուութեան հարցն է, անգամ մարդկանց լեզուն պտտւում է ասի՝ «ընդդիմութիւնը դա անում է՝ թքած ունենալով նրանց ճակատագրի վրայ»։
«Այսինքն մենք այնտեղ ունենք մէզ մօտիկ ընկերներ, մեր Գեղամ Մանուկեանը ուրեմն թքած ունի՞ իր եղբօր ճակատագրի վրայ։ Ես թքած ունեմ մեր Բիւրոյի ընկերոջ՝ Դաւիթ Իշխանեանի ճակատագրի վրա՞։ Լաւ, կարելի է այդ աստիճանի անամօթ յայտարարութիւնել անե՞լ։
Իմ մօտ արդէն խորանում է այն տպաւորութիւնը, որ մեր իշխանութիւնները պատանդ են Ադրբեջանի իշխանութիւնների ձեռքին։ Սրանք սպասարկում են Ադրբեջանի շահերը։ Այս ամէնը հնարաւոր չէ այլ կերպ մեկնաբանել»,- նշեց նա։
Արմէն Ռուստամեանն ասաց, որ այս յայտարարութեան մէջ որեւէ ներքաղաքական խնդիր չկայ։
«Շատ տարաձայնութիւններ ունենք իրենց հետ, բայց իշխանութեանն ուղղուած որեւէ մեղադրանք չկար դրա մէջ»,- նշեց ընդդիմադիր պատգամաւորը։