ՀՀ իշխանութիւնների նման հիստէրիկ որոշումները չէն ազդի իմ հայանպաստ դիրքորոշման եւ գործունէութեան վրայ․ Զատուլին

ՀՀ իշխանութիւնների նման հիստէրիկ որոշումները չէն ազդի իմ հայանպաստ դիրքորոշման եւ գործունէութեան վրայ․ Զատուլին

ՌԴ Պետդումայի պատգամաւոր, Պետդումայի՝ ԱՊՀ գործերի, եւրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի յանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Yerevan.Today-ի հետ զրոյցում մեկնաբանել է իր՝  ՀՀ մուտքն արգելելու մասին որոշումը։

 «Դա մէզ համար անսպասելի էր, նամակը ստացել ենք ՀՀ ԱԺ Արտաքին կապերի վարչութեան պետից։ Մեզ ասացին, որ իմ այցը ցանկալի չէ,  իսկ իմ յայտարարութիւնները (շարադրում եմ ոչ բառացի, Կ․Զ․) վնաս են հասցնում  Հայաստանին։

Ես դա գնահատում եմ որպէս պատասխան Երեւանում հոկտեմբերի 28-ին կայանալիք «Լազարեւեան ակումբի» նիստին մասնակցելու հրաւէրին, որն ուղարկել  էինք  նաեւ ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյեանին։ Քննարկման թեման  է՝ «Հայ-ռուսական յարաբերութիւնների պատմական անցեալն ու ներկան։ Մենք ցանկութիւն յայտնեցինք քննարկել նման թեմայ՝  կապուած  բոլորին հասկանալի այն բանաւէճերի հետ, որոնք տեղի են ունենում այժմ Հայաստանում։

Իհարկէ՝ գնահատում եմ այդ քայլը որպէս վիրաւորանք իմ անձի հանդէպ։ Եւ հարց է առաջանում՝ ՌԴ ո՞ր խորհրդարանականներին են համարում ցանկալի, որոնց՝ ոչ»։

Մեր զրուցակիցն ասաց, որ գործունէութեան գլխաւոր տեղում եղել է հայ-ռուսական յարաբերութիւնների զարգացումը․ «Տարիներ շարունակ ես հանդէս եմ եկել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ յարաբերութիւնների զարգացման օգտին, հեղինակել եմ  ՌԴ Պետդումայի 1995թ․ Որոշումը, որից յետոյ Պետդումայի կողմից  ճանաչուեց Հաեօց ցեղասպանութիւնը․․․»։

Կոնստանտին Զատուլինը տարօրինակ է համարում, որ իրեն անցանկալի անձ յայտարարելու նամակը ոչ թէ դիւանագիտական խողովակով է ստացել, այլ ԱԺ վարչութիւնից։ «Այցի ոչ ցանակալի լինելու մասին խօսում է ՀՀ ԱԺ Արտաքին կապերի վարչութեան պետը՝ փաստացի վերցնելով  իր վրայ Սահմանապահ ծառայութեան գործառոյթները»։

«Ես կարող եմ միայն ցաւով արձանագարել, որ այսօր ՀՀ-ում մի իշխանութիւն է, որը հաշուի չի նստում ո՛չ արդարութեան, ո՛չ հայ-ռուսական յարաբերութիւնների զարգացման շահերի հետ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է «Լազարեւեան ակումբի» նիստի կայացմանը, Զատուլինը նշէնց,  որ իրենք յանկարծակիի  են եկել, եւ այդ մասով պէտք  է որոշում կայացուի․ «Մենք կարգաւորել էինք կազմակերպչական բնոյթի բոլորը հարցերը, երէկ անգամ դիմել էինք ՀՀ փոխուարչապետ Մհեր Գրիգորեանին՝ Ջերմուկ մեր այցին աջակցելու նպատակով։ Մենք ցանկանում էինք տեղում ծանօթանալ Ադրբեջանի ԶՈւ յարձակման հետեւանքներին։ ՀՀ իշխանութիւններին այդ ամէնի մասին քաջ յայտնի էր։ Սակայն այդ ամէնը նրանց համար կարեւոր չէ, որոշիչ են որոշակի ներքաղաքական հանգամանքերը»,- նշեց ՌԴ Պետդումայի պատգամաւորը։

«Իմ ելոյթները հէնց այս իրավիճակի մասին էին․ այսօր ՀՀ իշխանութիւնները ՌԴ դաշնակից պետութիւնից ցանկանում են վերածուել Արեւմուտքի դաշնակից պետութեան։

Ես հրապարակայնօրէն խօսել եմ այն մասին, որ ՀՀ-ում վերջին ամիսներն հնարաւոր են համարում շահարկել  այն թեմաները, թէ ՌԴ-ն դաւաճանել է Հայաստանին, ՀԱՊԿ-ը չի կատարում իր պարտականութիւնները եւ այդ ֆոնին զարգացնում են իրենց յարաբերութիւնները Արեւմուտքի հետ, որը ներկայումս ներգրաւուած է ՌԴ-ի հետ հակամարտութեան մէջ։

Եւ այժմ մենք գիտենք, որ ՌԴ-ում  նախատեսում է Պուտին-Ալիեւ-Փաշինեան եռակողմ հանդիպում, եւ այդ ֆոնին նման քայլ է արւում․․․»,- ընդգծեց Զատուլինը։

Կոնստանտին Զատուլինը նշեց նաեւ․ «ՀՀ իշխանութիւնների նման հիստէրիկ որոշումները չէն ազդի իմ հայանպաստ դիրքորոշման եւ գործունէութեան վրայ։ Այսօր առաջին հերթին ես անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղի բնակչութեան ճակատագրով, որոնք, ըստ իս, դաւաճանուած են ՀՀ իշխանութիւնների  կողմից։ Մինչ այդ ես այս բառը չէի կիրառում, իսկ այժմ կարծում եմ, որ ունեմ  դա ասելու բարոյական իրաւունք»:

Անի Սահակեան Yerevan.Today

Share