Մեծ հանրահաւաք՝ Ստեփանակերտի վերածննդի հրապարակում

Մեծ հանրահաւաք՝ Ստեփանակերտի վերածննդի հրապարակում

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 30-ին հրաւիրւած արտահերթ նիստին զուգահեռ Ստեփանակերտի վերածննդի հրապարակում կայացել է մեծ հանրահաւաք:

Ըստ Yerkir.am-ի՝ յայտնում են Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովից։

Ստեփանակերտից եւ շրջաններից շուրջ 40,000 քաղաքացիների մասնակցութեամբ հանրահաւաքում, ի թիւս այլ ելոյթների, ԱԺ պատգամաւոր Արեգ Աւագեանը ներկայացրել է Ազգային ժողովի յայտարարութիւնը:

Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանը, որը մասնակցում էր հանրահաւաքին՝ նախկին նախագահներ Բակօ Սահակեանի եւ Արկադի Ղուկասեանի հետ, ֆէյսբուքեան էջում գրառում է արել եւ լուսանկարներ հրապարակել․

«Արցախի ժողովրդի կամքն անսասան է սեփական ճակատագիրը որոշելու եւ տնօրինելու հարցում… »,-գրել է Արցախի նախագահը։

Ստեփանակերտից ու շրջաններից հաւաքւած շուրջ 40 հազար քաղաքացիները (ընդհանուր բնակչութեան շուրջ 33%-ը) եւ Ազգային ժողովը վերահաստատեցին մեր կամքն ու վճռականութիւնը սեփական ճակատագիրը տնօրինելու եւ Հայրենիքը պաշտպանելու հարցում: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարեանը:

«Արցախի ժողովուրդն այսօր հուժկու հանրահաւաք էր կազմակերպել՝ Ազգային ժողովի արտահերթ նիստին զուգահեռ:

Ստեփանակերտից ու շրջաններից հաւաքւած շուրջ 40,000 քաղաքացիները (ընդհանուր բնակչութեան շուրջ 33%-ը) եւ Ազգային ժողովը վերահաստատեցին մեր կամքն ու վճռականութիւնը սեփական ճակատագիրը տնօրինելու եւ Հայրենիքը պաշտպանելու հարցում: Արցախը չի եղել եւ չի լինելու Ադրբեջանի կազմում:

ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՏԷՐԸ Եւ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ՊԱՅՔԱՐԸ ՅԱՆՈՒՆ ՄԵՐ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԱԶԱՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ»,- նշել է նա:

Share