«Հրապարակ». Արցախցին իրեն Իջեւանցուց, Երեւանցուց, Վանաձորցուց չի տարբերում

«Հրապարակ». Արցախցին իրեն Իջեւանցուց, Երեւանցուց, Վանաձորցուց չի տարբերում

Արցախցիները կրկին իշխանութեան թիրախում են յայտնուել: Աւելի վաղ յայտնել էինք, որ Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրեանն է տնային կալանքի ենթարկուել, իսկ Ստեփանակերտի ու Մարտակերտի քաղաքապետները կալանաւորուել են: Նրանց բոլորին միանման մեղադրանքներ են առաջադրուել` փոխադրամիջոցները Արցախից Հայաստան բերելու եւ շահագործելու համար, դա դիտել են որպէս պետութեանը, այս պարագայում` Լեռնային Ղարաբաղի հանրապետութեանը պատճառուած վնաս եւ բաւական չէ քրէական գործեր են յարուցել, նաեւ պետական նախկին պաշտօնեաներին, Արցախից բռնի տեղահանուած համայնքապետէրին 8 ամիս անձ կալանաաւորել են: Անգամ չէն կանչել` պահանջել այդ մեքենաները, միանգամից կալանքի են տարել: Մինչդեռ Արցախից բերուած մնացած աւտօպարկը ամիսներ շարունակ արեւի ու անձրեւի տակ փչանում է` ոչ մէկը դրանք չի օգտագործում: Մի կողմից պարզ չէ, թէ ինչ իրաւունքով է Արցախը լուծարած ՀՀ իշխանութիւնը որպէս Արցախի իրաւայաջորդ հանդէս գալիս եւ ինչու է նման գործեր յարուցում` գուցէ Ադրբեջանի պահանջով, որն իր գոյքն է հետ ուզում: Եւ գուցէ ենթատեքստում այն միտքն է, թէ ինչու եք այդ մեքենաները բերել Հայաստան` թողնէիք մեր գործընկեր Ադրբեջանին, ինչպէս թողնուել է ահռելի քանակ գոյք, զէնք, զինտեխնիկայ եւ այլ հարստութիւններ: 

Պարզ է, որ այս կալանքները կիրառուեցին «Տաւուշը հանուն հայրենիքի» շարժմանը զուգընթաց` արցախցիներին վախեցնելու եւ պայքարից հետ պահելու նպատակով, քանի որ փողոց ելնող մարդկանց մէջ մեծ թիւ են կազմում արցախցիները:  

Այն, որ այս իշխանութիւնների համար խափանման միջոց կալանքը ընդդիմադիրների դէմ մահակ է` պատժամիջոց, այլեւս անառարկելի փաստ է, սակայն հարցը նրանում է. ինչո՞ւ հէնց այսօր եւ ինչո՞ւ նման անհեթեթ մեղադրանքներ: Արցախի պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանը «Հրապարակի» հետ զրոյցում անդրադառնալով թեմային ասում է. «Պետք է մի բան հաշուի առնել, որ եթէ թշնամու կողմից օկուպացուած են Արցախի քաղաքները, այդ դէպքում այս մարդիկ այժմ էլ գործող քաղաքապետներ են: Հայաստանի իշխանութիւնների թեթեւ ձեռքով Արցախը յանձնուել է թշնամուն: Ակնյայտ է, որ քաղաքապետներին կալանաւորելը ոչ օրինաչափ է: Այս իշխանութիւնների համար Արցախն Ադրբեջան է եւ ստացւում է, որ նրանք ջանք ու եռանդ չէն խնայում Ադրբեջանի իշխանութիւններին հաճոյեանալու համար, նրանց համար նաեւ շահեկան է մի ձեռքով մի քանի նապաստակ խփելը: Ինչ վերաբերում է աւտօմեքենաներին, որի համար մարդկանց են մեղադրում, ապա դրանցով մարդկանց են տեղափոխել պարզապէս:

Քաղաքապետէրը Հայաստան եկել են իրենց իսկ աւտօմեքենաներով, իրենց ընտանիքներին էլ Երեւան են բերել իրենց մեքենաներով, տուեալ մեքենաներով մարդկանց են օգնել, պատկերացնո՞ւմ եք ու դրա համար այսօր պատժւում են: Իբրեւ եղել են փաստաթղթային խնդիրներ, բայց նոյն այս իշխանութիւնները թոյլ են տուել, որպէսզի դրանք ՀՀ-ում հաշուառուէն, այսինքն` սկզբում ոչ մի խնդիր չկար ու միայն այսօր պարզուեց, որ դրանց հետ կապուած անօրինութիւններ կան: «Անի գրանդ» հիւրանոցում օրեր առաջ վերոնշեալ քաղաքապետէրը հանդիպել են: Այս իշխանութիւններն ամէն ինչին շատ լաւ հետեւում են ու գիտէն, որ տուեալ համայնքի ղեկավարները մեծ սէր ու յարգանք վայելող մարդիկ են առաջին հերթին, ուստի նրանց ձայնը լսելի է: Նրանք ենթադրել են, որ այս մարդկանց պայքարին շատերն են միանալու, զուտ այն բանի համար, որ շատերն են սիրում, վստահում, հաւատում նրանց, որոշել են կալանքի տակ պահել, այդքան մի բան: Տրամաբանութիւնն այդտեղ է տանում, սա ուղիղ քաղաքական հետապնդում է: Իրաւական տեսանկիւնից էլ է սա խայտառակ գործ, ոչ մի բան օրինաչափ չէ: Փորձում են այս քայլով վախեցնել մէզ` արցախցիներիս, բայց որեւէ արցախցի, ով պայքարի է դուրս գալիս, որեւէ մէկից չի վախենում: Ինչո՞ւ, որովհետեւ արցախցին իրեն իջեւանցուց, երեւանցուց, վանաձորցուց չի տարբերում: Հայրենիքը ձեռքներիցս գնում է, սա հայի պայքար է, իսկ հայ մարդը չի կարող ուղղակի նայել` դիտորդի նման, թէ ինչ է կատարւում: Մարդկանց վախեցնելու փորձ անելով, հակառակ էֆեկտն են ստանում, այնպէս են անում, որ մարդիկ ոչ մի անգամ հետքայլ չանէն ու պայքարն աւելի վճռական փուլ տանեն», — ասում է Յակոբեանը: 

Իսկ ի՞նչ ազդեցութիւն ունեն քաղաքապետներն այս պայքարում, նրա՞նք են համակարգում արցախցիների համախմբուած պայքարը. «Որեւէ կերպ չի համակարգւում նման բան: Ինձանից սկսած, մենք ոչինչ չենք համակարգում, ոչինչ չենք առաջարկում: Գուցէ կան անձնական ձգտումներ, բայց որպէս այդպիսին չկայ համակարգում ասուածը: Մարդկանց պարզապէս Բագրատ սրբազանի հետ հանդիպումները ոգեւորում են, որպէս ուղենիշ են գնում այնտեղ: Մարդիկ ոգեւորուած են,  բացի այդ շատ լաւ գիտէն, թէ ինչ է հայրենիքը: Հասկանում են, թէ ինչ է կատարւում այժմ Կիրանցում, մենք ի վերջոյ ամէն ինչ մեր կաշուի վրայ ենք զգացել», — եզրափակում է պատգամաւորը: 

Վաւերագրական ֆիլմերի ռեժիսոր Արշակ Զաքարեանն էլ անդրադառնալով Արցախի քաղաքապետէրի կալանաւորմանը նշում է, որ ինչպէս թուրքերն ու ադրբեջանցիներն են ատում արցախցիներին, այդպէս էլ նրանց ատում են Հայաստանի օրուայ իշխանութիւնները. «Ոչ մի զարմանալի բան չկայ, թուրքը միշտ էլ արցախցիներին ատել է, միշտ էլ մտածել է` ինչ վատութիւն անի նրանց: Չե՞ք զգացել, որ սրանք յատուկ ատելութիւն ունեն արցախահայերի նկատմամբ, դրա համար էլ մեծագոյն սիրով Արցախը յանձնեցին Ադրբեջանին` իրենց եղբայրներին: Բոլոր թուրքերն էլ արցախահայերին չէն սիրել, ոչ մի զարմանալի բան չկայ: Այսօր` ինչպէս բոլոր հայերը պէտք է մասնակցէն Բագրատ սրբազանի գլխաւորած պայքարին ու ամէն ինչ լաւ կը լինի: Ընկճուելու կարիք չկայ` Աստծոյ շնորհիւ ամէն ինչ լաւ է լինելու», — ասում է Զաքարեանը:

hraparak.am

Share