Հրանտ Մարգարեանի ելոյթները Կոռնիձորի նախաձեռնութեան մասին

Հրանտ Մարգարեանի ելոյթները Կոռնիձորի նախաձեռնութեան մասին

Մայիսի 18-ին «Կամաւորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարեանը Արամ Մանուկեան երիտասարդական կենտրոնում ՀՅԴ ՀԵՄ կառոյցի նախաձեռնութեամբ հանդիպում է ունեցել երիտասարդների հետ:

Հանդիպմանը, որը կրել է «Յանուն Արցախի, ընդդէմ Ադրբեջանի» խորագիրը, խօսուել է մայիսի 20-ին Կոռնիձորում տեղի ունենալիք հանրահաւաքի նպատակների, ստեղծուած իրավիճակում պայքարը շարունակելու ուղիների եւ հնարաւորութիւնների մասին:

Հանդիպումն ամբողջությամբ տեսնել տեսանիւթում

106.5 լրատւական ռադիոյի «Թարմ ուղեղով» հաղորդաշարի հիւրն է եղել «Կամաւորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարեանը:

Հրանտ Մարգարեանը անդրադարձել է Կոռնիձորում մայիսի 20-ին տեղի ունենալիք հանրահաւաքին: Նրա խօսքով՝ խաղաղ հանրահաւաք է, լինելու է կարճ: «Մեզ համար կարեւորը ակցիան է. որ մենք սահմանի վրայ, բողոքի ձայն ենք բարձրացնում եւ ասում՝ այն ինչ ուզում էք մեզ պարտադրել, մեր կողմից անընդունելի է: Դա իւրայատուկ հանրահաւաք է, մեր վճռականութիւնն ու կամքը դրսեւորող հանրահաւաք: Գալը եւ ներկայ լինելը հայրենասիրական մեծ քայլ է: Եւ ես ուզում եմ նախ՝ բոլորը եւ մասնաւորաբար Ղարաբաղում կռւած, ազգային ազատագրական պայքարին մասնակցած տղաներն այնտեղ լինեն: Հանրահաւաքը խորհրդանշական է այն առումով, որ այն պէտք է ինչ որ բան փոխանցի թէ՛ իշխանութիւններին, թէ՛ ընդդիմութեանը, թէ՛ քաղաքական ուժերին, թէ՛ մշակոյթի գործիչներին, թէ՛ Ղարաբաղի ժողովրդին եւ ամենակարեւորը՝ Ադրբեջանին, որ այս ձեւով ձեռք բերւած քո խաղաղութիւնը մնալու է կոկորդիդ: Դու այնքան գին ես վճարելու դրա համար, որ երազելու ես՝ երանի թէ չունենայի այս յաջողութիւնը: Մենք սրան պէտք է հասնենք: Եւ սա է ակնկալիքը մեր ժողովրդից, որ գան զինւորի նման, հայրենասէրի նման, գան հայրենիքի նկատմամբ պարտք կատարելու գիտակցումով, գան րոպէական արդիւնք չակընկալելով, բայց մի կարեւոր գործի սկիզբ դնելու հաւատով»,- նշել է Հրանտ Մարգարեանը:

Մանրամասները՝ տեսանիւթում


Share