Վահէ Հովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Շուտով սկսուելու են Բաքուի բանտերում պահուող՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան դատէրը։ Մենք չգիտենք՝ այդ մարդիկ ինչ անմարդկային պայմաններում են պահուել, ինչ եւ ինչպէս է նրանց պարտադրուել ասել։
Մենք չգիտենք, թէ Բաքուն ի´նչ սցենարներ է նախապատրաստել՝ անյատական եւ ազգային ստորացման պատկեր ստանալու համար։ Մենք պատմական այլանդակութեան ենք ականատես լինելու։ Մենք չգիտենք նոյնիսկ, թէ իրականում ինչոյ´ւ է Բաքուն պահում այդ մարդկանց։
Իսկ արդյօք մենք ունե՞նք որեւէ մշակուած ստրատէգիայ, թէ ինչպէ´ս ենք արձագանքելու այդ դատաւարութեանը, ինչպէ´ս ենք մեր հասարակութեանը պատրաստելու դրան։ Մենք հասկանու՞մ ենք, թէ ի´նչ շոկ է ապրելու առանց այն էլ կոտրուած մեր հասարակութիւնը։Հասկանո՞ւմ ենք, թէ մէզ ինչէ´ր կարող են մատուցել՝ բարոյալքելու համար առանց այդ էլ պարտուած ու քանդուած մեր հանրային համակարգը։ Ես չեմ հարցնում՝ պատրա՞ստ են արդյօք իշխանութիւնները. նրանք որեւէ բանի պատրաստ չէն եւ այլեւս վաղուց հաշուետու չէն մեր հասարակութեանն ու ժողովրդին։
Խոսքս միւս քաղաքական-հասարակական շրջանակների մասին է՝ լիդերութեան ինքնազգացողութեամբ։
Մենք առերեսուելու ենք ծանրագոյն տեսարանների ու երեւոյթի հետ. մենք ունե՞նք ծրագիր՝ դրան պատասխանելու եւ մեր հասարակութեանը ճիշտ նախապատրաստելու համար։ Թե՞ ինչպէս միշտ՝ մենք ոչնչի պատրաստ չենք։ Մենք հասկանու՞մ ենք, որ միայն նրանց չէն դատում, այլ բոլորիս՝ բոլոր նախկիններին ու գալիքներին, ու որ սրանով ուզում են կոտրել մեր ապագան։ Աջակցութեան լոկալ կոչերը եւ ակցիաները ամենեւին այն չէն, ինչ պահաջւում է։ Պետք է ճիշտ մարտավարութիւն եւ երկար աշխատելու մեխանիզմներ։ Պետք է կայացուէն սառը որոշումներ։
Ցանկացած որոշում պէտք է հէնուի հետեւեալ սկզբունքների վրայ.
1. Անուէրապահ սատարում՝ գերութեան մէջ պահուողներին
2. «Դատաւարութեան» ընթացքում ինչ էլ ասէն այդ մարդիկ, դրանք խօսքեր են, որոնք ասուել են անմարդկային ճնշումների պայմաններում, եւ հետեւաբար՝ զրոյական նշանակութիւն ունեն
3. Հայաստանում եւ հայկական աշխարհում պէտք է լինի այնպիսի´ սատարում, որ միջազգային հանրութիւնը հասկանայ, թէ ինչ է կատարւում, եւ չկարողանայ թաքնուել իր կոմֆորտում։
4. Քաղաքական-հանրային դաշտում պէտք է լինի այնպիսի´ սատարում-համախմբում, որ դաշտը բերի առողջացման, ջրերը պարզի։
Շատ կարեւոր է այս ամէնի կազմակերպչական կողմը։ Ու ռեսուրս ունեցողները պէտք է յիշէն, որ նաեւ այդ մարդկանց կամ այդ մարդկանց յաղթանակների շնորհիւ է, որ իրենք այսօր այդ ռեսուրսներն ունեն։
Շատ կարեւոր է այս ամէնի գաղափարական կողմը։ Մեկը պէտք է մոդերացիայ անի։ Դա կարող է անել Սրբազանը, ու դա կը լինի շատ կարեւոր գործ ու առաքելութիւն, կարող է անել մէկ ուրիշը, բայց պէտք է լինի մի ազդեցիկ շրջանակ, որը կ’անի աւելին, քան կոչերը՝ կմշակի բարդ խնդրի դիմակայման մարտավարութիւն։