
Գիտեք ինչն է ցաւը, որ սա եթէ յանկարծ ասած լինէր սրանց ընդդիմադիր մէկը, հիմա էդ մարդուն խայտառակել էին իրենց ՔՊ֊ական ու մերձակայ գործիչ֊գործիքներով։
Կասկած չունեք, չէ՞, որ 《քառակուսի ազգայնականից》մինչեւ 《այ էդպէս 35 տարի ձեզ ուրիշներից գերադասել եք, դրա համար էլ հարեւան֊բարեկամ չենք ունեցել, բոլորի հետ թշնամացրել եք》, մինչեւ 《էդպէս խօսողին միայն ցեղասպանում են》, 《շովինիզմը կերել է մեր երկիրը》, 《ֆաշիզմը պիտի արմատախիլ անել》…. , եւ այլն, եւ այլն։
Կարճ ասած` իսկական թուրքական վակխանալիա կը սկսուէր ՔՊ֊ի մոլի հայատեաց միջավայրում։
Յիշէնք քաղաքականապէս դեռատի հասակում մի քանի կուսակցութիւն փոխած Կոնջորեանին, ով ԱԺ֊ում բացեիբաց Իրանին անուանեց աւտօրիտար, ԳԳ կապիտուլեանտը կառավարութեան նիստում ծաղրեց գերհսկայ Չինաստանին (չինականը), եւ այսպէս շարունակ…Ու սրանք մէզ սովորեցնում են, թէ ինչպէս պէտք է խաղաղութիւն հաստատել հարեւանների հետ, իբր նորովի, 《Նոր Հայաստանով》 շփուել աշխարհի հետ…
Հ.գ. Ու սրանք ղեկավարում են հնագոյն երկիր ու քաղաք։ Մարդիկ, որոնք իրենց մտածողութեամբ ու գիտակցութեամբ թուրքական վիլայեթի վալիի օգնականի թեկնածու են եւ ճիշտ այդ ուղղութեամբ էլ շարժւում են։