Ինչպէս է պէտք նշել Արցախի օրը

Ինչպէս է պէտք նշել Արցախի օրը

Վահէ Հովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Որպէսզի սեպտեմբերի 2-ը՝ Արցախի Հանրապետութեան հռչակման 33-ամեակը, չլինի լացի, սգի, դատարկաբանութեան, կամ կորսուած հայրենիքի թեմայով երգ ու պարի օր, անհրաժեշտ է մի շարք ուղերձների յստակ ձեւակերպում։

Հայաստանում չի կարող լինել քաղաքականութիւն, քանի դեռ հայկական Արցախի հարցը ձեւակերպուած չէ որպէս քաղաքական օրակարգ, Հայաստանի հետ չէն կարող լինել յարգալից բանակցութիւններ, քանի դեռ հայկական Արցախի հարցը բանակցային օրակարգում չէ։

Չի կարող լինել որեւէ «Մեծարգոյ», քանի դեռ այս վիճակում ենք, չի կարող լինել «Առաջնորդ», որը չի հաւատում հայկական Արցախին։

Մենք չենք կարողանալու ոտքի կանգնել, քանի դեռ մեր հաւաքական միտքը որպէս ազգային երազանք չի ձեւակերպել հայկական Արցախի տեսլականը։ Մեզ լուրջ չէն վերաբերուելու այնքան ժամանակ, քանի դեռ ռացիոնալ, սառը հաշուարկուած ծրագրեր չունենք, թէ ինչպէս հասնել երազանքին, ինչպէս երազանքը վերածել ռացիոնալ ծրագրի։

Այսօրուայ միջազգային կոնիւնկտուրան եւ ՀՀ կենսական շահը պահանջում են, որպէսզի Հայաստանը հայկական Արցախի հարցը վերադարձնի օրակարգ։
Մենք իրաւունք չունենք խօսելու արժանապատուութիւնից, քանի դեռ հանդուրժում ենք մէզ այս օրին հասցրած իշխանութեանը։

Մենք չենք կարող մէզ համարել պատմական մեծ ժառանգութեան կրողը, եթէ էլեմենտար չենք յիշում, որ ընդամէնը 4 տարի առաջ հեծանուով Սոթք-Քարովաճառով հասնում էինք Արցախ։
Մենք ճոխ սեղանների շուրջ, թանկ հագուստների մէջ եւ դիզած գոյքի ֆոնին չենք կարողանալու ունենալ սովորական, կենցաղային երջանկութիւն, քանի դեռ Բաքուի բանտերում ունենք հաեորդիներ, եւ հայը գտնւում է այսքան խեղճացած վիճակում։

Share