«Ցնծացէ՛ք, ոստիկաննէ՛ր, «տօն» է այսօր․ հանգիստ ե՞ք խղճներիդ առաջ, ո՞նց եք տուն գնալու»․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին

«Ցնծացէ՛ք, ոստիկաննէ՛ր, «տօն» է այսօր․ հանգիստ ե՞ք խղճներիդ առաջ, ո՞նց եք տուն գնալու»․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին

Դուք ձեր խղճի հետ լրիւ հանգիստ ե՞ք, հա՞, հրաման ե՞ք կատարում, տղերք, ձեր խղճի հետ լրիւ հանգիստ ե՞ք, գնալու եք էսօր տուն, ասեք՝ ամէն ինչ ճիշտ եղա՞վ․․․ չէ՛մ հաւատում։ Այս մասին քիչ առաջ Այրումից Բագրատաշենի անցակէտ տանող ճանապարհին, դիմելով փողոց փակելուն խոչընդոտող ոստիկաններին, յայտարարեց Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը։

«Մեր ասելիքը մէկն է՝ այն, ինչը ստի մասին է, որին ստիպում են, որ ծառայեք, մենք թոյլ չենք տա, որ դուք էլ մնաք դրա մէջ։ Չի՛ կարելի։ Հարցս շա՜տ պարզ է՝ էն սպառնացող պարոն գնդապետից սկսած․ հարց տուէք ինքներդ ձեզ, թէ ինչ է տեղի ունեցել մեր երկրում՝ 2023թ․ սեպտեմբերի 19-ին, ինչ է տեղի ունեցել Արցախում, յիշեք՝ 1991թ․ քանի-քանիսը ձեզնից այդ նոյն ճանապարհի վրայ առեւանգուեցին եւ զոհուեցին։ Այդ արեան վրայով ենք հասել այստեղ, եւ առաջին հերթին դա ձեր պատասխանատուութեան տակ է մնացել։ Հետեւում էլ կանգնած ուրախանում են՝ էսօր լա՜վ տօն է եղել, ցնծացեք, սիրելի ոստիկաններ՝ պարոն գնդապետի գլխաւորութեամբ, դրա համար ե՞ք տենց ուրախ։  Ձեզ հարց տուէք, յետոյ ինչ ուզում եք՝ արեք, բայց հարց տուէք ինքներդ ձեզ՝ ձեր խղճի հետ հանգիստ ե՞ք, ձեր երեխեքի աչքերին նայելու ե՞ք, ընտանիքներին նայելու ե՞ք, ձեր ծնողներին նայելու ե՞ք։ Վստահ եմ՝ այդպէս անելու եք, եւ ճիշտ պատասխանը կգտնեք։ Մենք փողոցի եզրին պարզապէս կանգնած ենք, մենք էլ այստեղ ենք, որ մեր ժողովրդի ընդվզմանը բախումներ չլինէն եւ պաշտպանելու մեր ժողովրդի ունեցած իրաւունքները, փողոցի մէջտեղն էլ, կարծես, կարգը խախտելով ոստիկաններն են կանգնած։ Ոչ մի բախում, ոչ մի լարուածութեաւն բացարձակապէս չլինի»,- յայտարարեց Բագրատ Սրբազանը։

Տաւուշի սահմանամերձ գիւղերի բազմաթիւ բնակիչներ նրանց պայքարին միացած այլ քաղաքացիների հետ փորձեցին փակել Այրումից Բագրատաշենի սահմանային անցակէտ տանող ճանապարհը՝ ընդվզելով Տաւուշի սահմանին գտնուող 4 բնակավայրերում սկսուած սահմանազատման աշխատանքների եւ Ադրբեջանին արուող տարածքային զիջումների դէմ։ Տեղում ոստիկանական մեծաթիւ ուժեր կան։ Նրանց գործողութիւնները համակարգող գնդապետը Բագրատ Սրբազանին

Share