Շուտով կաւարտեմ «ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՑԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ» գիտական աշխատանքս, որի մի գլուխը նուիրուած է Ռազմաւիրական մայրուղուն, որը «Վերին Լարս» — «Կազբեգ» անցակէտէրով հանդիսանում է ՌԴ-Վրաստան միակ գործող ցամաքային կապը:
Աշխատանքի մի առանձին ենթագլխում քննարկել ենք «Հիւսիս-Հարաւ» միջազգային տրանսպորտային միջանցքի ներդրումային ծրագրերն ու Ռազմաւիրական մայրուղին՝ իբրեւ այդ խոշոր նախագծի Արեւմտեան երթուղու մի յաւելեալ տարանցիկ ուղի:
Եւ չնայած, որ Սանկտ-Պետէրբուրգից իրանական Բանդար Աբբաս նաւահանգստով մինչեւ Հնդկաստանի Մումբայ (Բոմբեյ) նաւահանգիստ 7200 կմ ընդհանուր երկարութեամբ խոշորագոյն այս միջանցքի Արեւմտեան երթուղին անցնում է Ադրբեջանով, այդուհանդերձ, բացի ՀՀ իշխանութիւններից, թէ՛ ՌԴ, թէ՛ Վրաստանի, թէ՛ Պարսկաստանի իշխանութիւններն ամէն ինչ անում են, որ ՀՀ-ն դուրս չմնայ այս առանցքային ծրագրից, եւ ՀՀ-ում կառուցուող «Հիւսիս-Հարաւ» աւտօմայրուղին դառնայ «Հիւսիս-Հարաւ» միջազգային տրանսպորտային խոշորագոյն միջանցքի զարկերակներից մէկը:
Ցաւօք, թէ՛ քաղաքակրթական, թէ՛ ռազմավարական, թէ՛ անվտանգութեան տեսանկիւնից ՀՀ-ին թթուածնի պէս անհրաժեշտ «Հիւսիս-Հարաւ» ՄՏՄ-ի փոխարէն ՀՀ իշխանութիւնները մոլեգին կերպով ընտրել են հորիզոնական՝ թուրք-ադրբեջանական մահաբեր ուղին:
Ստորեւ ներկայացնում ենք իրանցի անուանի փորձագէտ Փուեայ Հոսեյնիի (Pooya Hosseini) անդրադարձը «Հիւսիս-Հարաւ» ՄՏՄ-ին եւ համարձակ յայտարարութիւնն առ այն, որ Հայաստանի ճանապարհը միանշանակ Իրանի համար շատ աւելի շայաւէտ է, որովհետեւ ԻՐԱՆԸ ՉԻ ՈՒԶՈՒՄ ԿԱԽՎԱԾ ԼԻՆԵԼ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԱՆԴԵՄԻՑ, քանզի վերջինս համագործակցում է Իրանի թշնամիների հետ, եւ պահեր կայ, որ կարող է այդ ճանապարհն ու կախուածութիւնն օգտագործուի Իրանի դէմ:
Իրանի համար այլընտրանքային ճանապարհը, միանշանակ, Հայաստանն է, եւ որքան շուտ ՀՀ-ն կարողանայ կառուցի այդ ճանապարհները, Իրանն առաջին հերթին կընտրի այդ ճանապարհները, որոնք ամենաանվտանգն ու անկախն են: Ըստ Փուեայ Հոսեյնիի՝ Իրանն այդքան էլ ցանկութիւն չունի օգտուելու Ադրբեջանի ճանապարհներից, բայց ստիպուած է, քանի որ այլընտրանք չկայ: Այստեղ բերում եմ հարցազրոյցի այդ հատուածը: Ամբողջական հարցազրոյցի յղումը՝ ներքեւում:
https://www.facebook.com/100027264636912/videos/1226329615059363