Ռուբէն Մելքոնեան. Իրական Թուրքիան ճանաչելը բառիս բուն իմաստով ազգային անվտանգութեան խնդիր է

Ռուբէն Մելքոնեան. Իրական Թուրքիան ճանաչելը բառիս բուն իմաստով ազգային անվտանգութեան խնդիր է

Հրատարակուել է Հայաստանի թուրքագէտների մի խմբի նոր աշխատութիւնը՝ «Թուրքիայի պատմութիւն. հարիւրամեայ հանրապետութեան քաղաքական ուրուագծերը 1923-2023 թթ.»  նոր գիրքը։

Ինչպէս ներկայացնում է գրքի համահեղինակ, թիւրքագէտ Վարուժան Գեղամեանը, գրքում ոչ միայն մանրամասն ներկայացւում են Թուրքիայ պետութեան ստեղծման ու զարգացման հիմնական փուլերը, այլեւ նրա վարած տարածաշրջանային քաղաքականութեան առանձնայատկութիւնները։

«Դժուար է գտնել որեւէ այլ պետութիւն, Հայաստանից բացի, որը դատապարտուած է սեփական անվտանգութեան եւ բարօրութեան համար հնարաւորինս խորը եւ լիարժէք ճանաչել Թուրքիայ պետութիւնը։

Առանց թուրքական պետութեան էութիւնը հասկանալու՝ հնարաւոր չէ արդիւնաւետ կերպով դիմադրել դրանից բխող բոլոր տեսակի սպառնալիքներին։ Իրական Թուրքիան ու վերջինիս տարածաշրջանային քաղաքականութիւնը չհասկանալը յանգեցնում է մեծագոյն աղէտների։

Այսօր էլ մէզ փորձում են համոզել, որ Թուրքիայից եկող սպառնալիք չկայ, իսկ եղածին էլ պէտք է չդիմադրել։ Ուստի Թուրքիան ճանաչելը մեր հանրութեան ու ազգային էլիտաների համար առաջնահերթութիւն է»,-գրել է նա։

ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան, թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանն էլ ընդգծում է.

«Ինքնախաբէութիւնը` դրական թէ բացասական շեշտադրումներով, հաւասարապէս քննադատելի երեւոյթ է. հարցը աւելի սուր է դառնում, երբ վերաբերւում է քո պետութեան եւ ազգի գոյութենաբանական իրական կամ տեսական սպառնալիքներին: Ուստի, իրական Թուրքիան ճանաչելը բառիս բուն իմաստով ազգային անվտանգութեան խնդիր է: Իսկ իրական Թուրքիան կարող են իմանալ եւ հասարակութեանը ներկայացնել մասնագէտները` թուրքագէտները, ինչը եւ արել են սոյն գրքի շրջանակներում: Գիրքն ընդգրկում է Թուրքիայի պատմութիւնը ստեղծումից ընդհուպ մինչեւ 2023 թուականը, եւ նման ընդգրկումով առաջինն է հայկական իրականութեան մէջ»։

Գրքի շնորհանդէսը, ըստ հեղինակների, կը լինի շուտով։

Share