Թեժ զրոյց՝ Փաշինեանի եւ Փափազեանի միջեւ

Թեժ զրոյց՝ Փաշինեանի եւ Փափազեանի միջեւ

Չորեքշաբթի օրը, փետրուարի 21-ին, Ֆրանսիայի պանթէոնում Միսաք Մանուշեանի եւ նրա կնոջ վերայուղարկաւորութեան առիթով Նիկոլ Փաշինեանի Ֆրասնիայում գտնուելու հանգամանքից օգտուելով, Հանրապետութեան նախագահ Էմանուել Մակրօնը նախաձեռնել է Նիկոլ Փաշինեանի եւ CCAF-ի (Ֆրանսիահայ կազմակերպութիւնների համակարգող խորհուրդ) համանախագահներ՝ Մուրադ Փափազեանի եւ Արայ Թորանեանի շփումը: Զրոյցը տեղի է ունեցել Էմանուել Մակրօնի ներկայութեամբ՝ Ելիսեյեան պալատում կազմակերպուած ընթրիքի աւարտին։

Նախագահ Մակրօնը բացել է զրոյցը՝ յստակեցնելով, անհրաժեշտ է, որ Հայաստանի վարչապետի եւ Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների շփումների անհրաժեշտութիւնը, եթէ նոյնիսկ տարաձայնութիւնները կարող են բաժանել նրանց։ Նախագահ Մակրօնը բարձր է գնահատել Մուրադ Փափազեանի եւ Արայ Թորանեանի ի նպաստ Հայաստանի կատարած աշխատանքը։ Նա շեշտել է Հայաստանին պաշտպանելու նրանց վճռականութիւնը եւ Ֆրանսիայի հայ համայնքին, Ֆրանսիայի կառավարութեան եւ քաղաքական բոլոր դերակատարներին համախմբելու նրանց կարողութիւնը:

Ֆրանսիայի նախագահի խօսքերից յետոյ Մուրադ Փափազեանը ողջունել է այս նախաձեռնութիւնը։ Դիմելով Նիկոլ Փաշինեանին՝ CCAF-ի համանախագահը դատապարտել է իր նկատմամբ 19 ամիս շարունակուած Հայաստանի մուտքի իրաւունքի արգելանքի փաստը, ինչն ի վերջոյ վերացուել է Հայաստանի արդարադատութեան համակարգի կողմից։ Մուրադ Փափազեանը քննադատել է Նիկոլ Փաշինեանին այս խորապէս ոչ ժողովրդավարական եւ պառակտող որոշումը կայացնելու համար։

Մուրադ Փափազեանն ընդգծել է այն տարաձայնութիւնները, որոնք կարող էր ունենալ Նիկոլ Փաշինեանն իր հետ՝ միաժամանակ պնդելով դրանք հրապարակայնօրէն արտայայտելու իր իրաւունքը՝ ազատ եւ ժողովրդավարական բանաւէճի շրջանակներում։ Ժողովրդաւարութեան այս դասից ակնյայտօրէն նեարդայնացած Նիկոլ Փաշինեանը բարկացել է եւ քննադատել է Մուրադ Փափազեանին՝ Ֆրանսիայի նախագահի առջեւ այս թեման քննարկելու համար։

Մուրադ Փափազեանը յիշեցրել է, որ Ֆրանսիայի նախագահն է այդ նախաձեռնութեան հեղինակը, եւ որ, հաւանաբար, Ֆրանսիայի նախագահը միակ անձն է, ով կարող էր կազմակերպել այս երկխօսութիւնը։

Այդ պատասխանից է՛լ աւելի զայրացած, Նիկոլ Փաշինեանը ասել է, թէ արգելել է Մուրադ Փափազեանի մուտքը Հայաստան այն պատճառով, որ վերջինս 2021 թուականի յունիսի 1-ին Փարիզում ցոյց է կազմակերպել նրա դէմ։ Այս անհիմն պնդումը բազմիցս տարածուել է Հայաստանի վարչապետի գրասենեակի կողմից եւ մշտապէս հերքուել է Մուրադ Փափազեանի կողմից։ Այնուամենանիւ այդ զրոյցի ժամանակ Նիկոլ Փաշինեանը էլի կրկնել է այս մեղադրանքը, իսկ Մուրադ Փափազեանը եւս մէկ անգամ մերժել է այն, միաժամանակ զարմանալով, որ Հայաստանի անվտանգութեան ծառայութիւններն այս մեղադրանքը չէն ներկայացրել դատարան։

Մուրադ Փափազեանը, նաեւ պարզաբանել է, որ ցոյցի իրաւունքն արգելուած չէ ժողովրդավարական երկրում։ Նա զարմանք է յայտնել Նիկոլ Փաշինեանի թոյլ փաստարկի եւ նրա արտայայտութիւնների խեղճութեան համար:

Զրոյցի աւարտին նախագահ Մակրօնը մի կողմ է առանձնացել Հայաստանի վարչապետի հետ, որից յետոյ Փաշինեանը Մուրադ Փափազեանին յայտնել է, որ իշխանութիւնները Հայաստան վերադառնալու իր իրաւունքը վերականգնելու որոշումը չէն բողոքարկելու։

ՀՅԴ Փարիզի գրասենեակ
23.02.2024

Share