Սիրիայի Ռոժաւա տարածաշրջանի (հիմնականում քրդաբնակ ինքնավարութիւն) հայերը եւ քրդերը իրենց (քրիստոնեայ եւ իսլամ) հոգեւոր առաջնորդների հետ մասնակցում են Հայոց Ցեղասպանութեան զոհերի ոգեկոչմանը նուիրուած ջահերով երթին: Քրդական ծագում ունեցող եւ իսլամական աշխարհում յայտնի աստուածաբան դոկտոր Շեյխ Մուրշիդ Մաշրուկ Ալ-Խազնաւին հանրային ելոյթի ժամանակ նշեց «Ով չի կիսում ուրիշի ցաւը ճանապարհ է բացում կրկնուող ողբերգութեան համար»։
