«Ատլանտայի» գործարար համայնքը «Միասին» անուանումով վաւերագրական ֆիլմ է թողարկել Ադրբեջանում ապօրինի պահուող գործարար, բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանի մասին:
Ֆիլմի հեղինակ, Ատլանտայի բիզնես ակումբի հիմնադիր Միխայիլ Վորոնինը պատմել է այն մասին, թէ ինչպէս է յայտնուել Սկոլկովոյի բիզնես դպրոց, որի հիմնադիրը Վարդանեանն էր, իր՝ Ռուբէն Վարդանեանի հետ ծանօթութեան մասին։
Ֆիլմը պատմում է Վարդանեանի կեանքի եւ գործունէութեան մասին, ընդգծում՝ նրա գաղափարներն ու նախագծերը փոխակերպեցին ոչ միայն Ռուսաստանի գործարար միջավայրը, այլեւ հասարակութիւնը։
Ֆիլմի հեղինակն ընդգծել է Ռուբենի տաղանդը՝ ապագան տեսնել 20 տարի յետոյ։ Լրագրող, սցենարիստ, Business FM-ի առաջատար սիւնակագիր, Altman talks դպրոցի հիմնադիր Կիրայ Ալթմանը Վարդանեանին անուանել է մարդ-մոլորակ․ «Երբ հանդիպում ես Ռուբենին, նա սկսում է խօսել քեզ հետ, խօսում է կարծես ապագայի մասին»։
«Երկիր»