Նա ասում է, որ չնայած բոլոր վտանգներին՝ ցանկանում է ասել ճշտարտութիւնը. Դաւիթ Վարդանեան

Նա ասում է, որ չնայած բոլոր վտանգներին՝ ցանկանում է ասել ճշտարտութիւնը. Դաւիթ Վարդանեան

Ռուբէն Վարդանեանին որդին՝ Դաւիթ Վարդանեանը պատասխանել է Ֆրանսիայում  գործող  AYPFM  հայկական ռադիօյի  հարցերին: Ստորեւ թարգմանաբար ներկայացւում է  հարցազրոյցը որոշ կրճատումներով:

-Մինչեւ այսպէս կոչուած դատաւարութեան սկիզբը Ձեր հայրը՝ Ռուբէն Վարդանեանը  համարձակ քայլի գնաց եւ յայտարարեց այն, ինչ բոլորս էինք մտածում, որ այս մեկնարկած դատավարութիւնն ամբողջութեամբ կեղծուած է՝ կեղծ փաստաթղթերով, իրականութեան հետ որեւէ աղերս չունեցած արձանագրութիւններ ստորագրելու պարտադրանքով: Իրապէս, ի՞նչ կարող ենք ակնկալել այս դատավարութիւնից:

-Շատ կազմակերպութիւններ, ինչպիսիք են, օրինակ, Freedom House-ը,  “Բժիշկներ առանց սահմանների” կազմակերպութիւնը  Ադրբեջանը հռչակել են որպէս աշխարհի ամենաանազատ երկրներից մէկը, այնպէս որ մենք մեծ յոյսէր չունենք այս “դատավարութիւնից”:  Օրինակ, նախորդ ամիս հայրս փաստաթղթերը ստացել է ադրբեջաներէնով, ունեցել է ընդամէնը երեք շաբաթ՝ աւելի քան քսան հազար էջ կազմող գործին ծանօթանալու՝  Ադրբեջանի կառավարութեան կողմից տրամադրուած թարգմանչի միջոցով: Տեղեակ չեմ, թէ ինչ է տեղի ունենում միւսների դէպքում, մէզ յայտնի է, որ հօրս գործը միւսներից առանձին է քննւում, բայց ես կարծում եմ, որ միւսների դէպքում էլ նոյն իրավիճակն է: Ադրբեջանն անգամ իր քաղաքացիների համար ազատ երկիր չէ, առաւել եւս հայերի համար այդպիսին լինել չի կարող:  

-Այնուամենանիւ, զգացել ենք, որ Ձեր հայրը մարտական է տրամադրուած, ցանկանում է պաշտպանել իր դիրքորոշումը, բարձրաձայնել այն ամէնի մասին, ինչ տեղի է ունեցել Արցախում, պաշտպանել Արցախի ժողովրդին: Արդյօք ունե՞ք այն զգացողութիւնները, որ նա այս դատավարութիւնն օգտագործելու է որպէս հարթակ:

-Չնայած խոշտանգումներին եւ Բաքւում իր դէմ ուղղուած անձնական բոլոր սպառնալիքներին՝ նա մէզ ասել է, որ Արցախի ժողովրդի իրաւունքների հարցը շատ կարեւոր է իր համար, նա մարտական է տրամադրուած, անդրդուելի է, նա ասում է, որ չնայած բոլոր վտանգներին՝ ցանկանում է ասել ճշտարտութիւնը: Յունուարի 17-ին՝ դատաւարութեան առաջին օրը,  նա առաջարկել է Ադրբեջանի դատարանին մէկ րոպէ լռութեամբ յարգել հակամարտութեան բոլոր զոհերի յիշատակը ՝ անկախ ազգութիւնից:  Չնայած իրավիճակին, չնայած ինչպէս իր, այնպէս էլ միւս հայերի հանդէպ բոլոր անարդարութիւններին՝ հայրս ցանկանում է ասել, որ միակ ընտրութիւնը, որ մենք ունենք՝ ապրելն է առանց պատերազմի աշխարհում, միմեանց հետ բանակցելն է եւ փոխադարձաբար միմեանց հասկանալը:

-Հասկանալի է, որ այս դատավարութիւնը կողմնակալ է լինելու, եւ որ դատաւճիռն ի սկզբանէ կասկած չի յարուցում, քանի որ Ադրբեջանը ցանկանում է վրէժ լուծել Արցախից, բայց ի՞նչ կարելի է ակնկալել մասնաւորապէս Ֆրանսիայից կամ Եւրոպայից՝ այս ռազմագերիների ազատ արձակմանը հասնելու համար:

-Ճիշտ նկատեցիք, որ  այս դատավարութիւնը սովորական, բաց դատավարութիւն չէ, Ադրբեջանում արդարադատութեան համակարգ գոյութիւն չունի, ահա թէ ինչու հայ ռազմագերիների միակ պաշտպանութիւնը կարող է լինել միջազգային հանրութեան եւ դէմոկրատական երկների կառավարութիւնների գործողութիւնները: Օրինակ՝ հայրս ինձ ասել է, որ իր փաստաբանը չի կարողանում հաւուր պատշաճի պատրաստել իր պաշտպանութիւնը, ահա թէ ինչու Ադրբեջանից պէտք է պահանջել, որ եթէ դատավարութիւնը բաց է, ապա ֆրանսիացի, անգլիացի, ամերիկացի լրագրողներ պէտք է կարողանան գնալ Ադրբեջան, ներկայ գտնուել այդ նիստէրին եւ լսէն, թէ ինչ է իրականում տեղի ունենում այնտեղ, որովհետեւ չնայած յայտարարուած “բաց դատաւարութեանը”, միայն  ադրբեջանական  պետական լրատուամիջոցներն են դրան մասնակցում: Երկրորդ բանը կարող է լինել կոչը Ֆրանսիայի կառավարութեանը՝ աւելի շատ խօսելու Ադրբեջանի այս անարդարութիւններից եւ ճնշում գործադրելու Եւրոպական միութեայ վրայ, որպէսզի դադարեցնեն բոլոր գործարքները  Ադրբեջանի հետ: Դա միայն Հայաստանի եւ Ադրբեջանի հարցը չէ, դա նաեւ սեփական քաղաքացիների հանդէպ Ադրբեջանի վերաբերմունքի հարց է, Ադրբեջանում կայ 300-ից աւելի քաղբանտարկեալ, եւ եթէ թոյլ է տրւում, որ Ադրբեջանը նման կերպ վարուի հայ ռազմագերիների հետ, վստահ եմ, որ այդ երկիրն աւելին կ’անի ընդդէմ Հայաստանի, ընդդէմ իր սեփական քաղաքացիների, ֆրանսիացի, եւրոպացի զբօսաշրջիկների դէմ:

-Ադրբեջանն ասում է, որ Ֆրանսիան արդէն Հայաստանի կողքին է: Իսկ ահա բացի Ֆրանսիայից, էլ ո՞վ կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի եւ Իլհամ Ալիեւի վրայ: Օրինակ՝ Դուք ինչ-որ բան ակնկալո՞ւմ եք Միացեալ Նահանգների նոր նախագահ Դոնալդ Թրամփից: Արդօք կարծո՞ւմ եք, որ նրա միջամտութիւնը կարող է ինչ-որ փոփոխութեան յանգեցնել:

-Մենք շատ սպասելիքներ ունէինք ԱՄՆ նախկին նախագահից Ցեղասպանութեան հետ կապուած, նա շատ բան էր խոստացել հայերին, բայց շատ բան չարեց: Դրանք միայն խօսքեր էին, որոնց գործողութիւններ չյաջորդեցին: Այժմ մենք յոյսէր ունենք ԱՄՆ նոր նախագահի վարչակազմի հետ կապուած: Դոնալդ Թրամփը գրել էր, որ պաշտպանելու է Լեռնային Ղարաբաղի քրիստոնեաների իրաւունքները, եւ մենք տեսանք, որ նոր վարչակազմի մաս կազմեցին Հայաստանի եւ հայ ժողովրդի բարեկամներից ոմանք: Ես գիտեմ, որ մարդու իրաւունքների, յատկապէս՝ քրիստոնեաների իրաւունքերի հարցը շատ կարեւոր է նրանց համար, ահա թէ ինչու մենք լիայոյս ենք, որ այս վարչակազմը եւ նախագահ Թրամփը կարող են օգնել հայ ռազմագերիներին այս հարցերում:

-Եթէ դատաւճիռը բարէնպաստ չլինի, իսկ իրականում քիչ հնարաւորութիւն կայ, որ այն բարէնպաստ կը լինի, արդյօք նախատեսո՞ւմ եք դիմել միջազգային դատական ատեաններին՝ նրանց ազատ արձակման հարցը միջազգային դատարանների մակարդակում բարձրացնելու համար:

-Միակ բանը, որ հիմա կարող եմ ասել, այն է, որ շարունակելու ենք աշխատել հասնելու համար նրան, որ Ադրբեջանի կառավարութիւնը յարգի հայերի իրաւունքները: Դա շատ կարեւոր է, սակայն առանց միջազգային  քաղաքական աջակցութեան այդ քայլերը արդիւնաւետ լինել չէն կարող:

Աղբիւր` Փաստինֆո

Share