Ընդդիմութիւնը կը կիրառի իր զինանոցի «Իսկանդերը»

Ընդդիմութիւնը կը կիրառի իր զինանոցի «Իսկանդերը»

«Իրաւունքի» ունեցած տեղեկութիւնների համաձայն`Ազգային ժողովի 8-րդ գումարման 4-րդ նստաշրջանը կմեկնարկի իշխանութեան համար շրջադարձային զարգացումներով: Ընդդիմութիւնը քննարկում է սեպտեմբերի երկրորդ շաբաթում Նիկոլ Փաշինեանին իմպիչմենտ յայտնելու գործընթացը մեկնարկելու հարցը: Վերջնական որոշում կը կայացուի սեպտեմբերի 2-ին` «Դիմադրութեան» շարժման հանրահաւաքի արդիւնքներից յետոյ:

Իհարկէ, այս գործընթացը միս ու արիւն կը ստանայ այն ժամանակ, երբ ՔՊ-ական պատգամաւորների շարքում գտնուեն անհրաժեշտ ձայներ: Իսկ որ այդպիսիք կան, վստահ են մեր իշխանական աղբիւրները: Մնում է պարզել, թէ ով է լինելու ՔՊ-ական այն առաջին «դուխով» պատգամաւորը, ով կը յայտարարի խմբակցութիւնից դուրս գալու եւ ընդդիմութեանը միանալու մասին:

Խնդիրը զուտ ճիշտ ճանապարհային քարտէզ կազմելն է մնում, որ ընդդիմութեան զինանոցի «իսկանդերը» ծուռ նշանառութիւն չբռնի»:

Յոդուածն ամբողջութեամբ կարող եք կարդալ «Իրաւունք» թերթի՝ 31․ 08.22թ համարում։

Աղբիւր` Փաստինֆո

Share