Նա գնում է Արեւմուտքի որոշած ճանապարհով. Պետդումայում արձագանքել են Փաշինեանի յայտարարութեանը

Նա գնում է Արեւմուտքի որոշած ճանապարհով. Պետդումայում արձագանքել են Փաշինեանի յայտարարութեանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանն անում է այն ամէնը, ինչ ժամանակին արել է Ուկրաինայի նախկին նախագահ Պեօտր Պորոշենկոն։ Այս մասին NEWS.ru-ի հետ զրոյցում յայտարարել է Պետդումայի ԱՊՀ, եւրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ յարաբերութիւնների յանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին՝ անդրադառնալով ռուս սահմանապահներին վտարելու Երեւանի որոշմանը։

«Ըստ էութեան, Փաշինեանը երբեք չի եղել Ռուսաստանի հետ, վարչապետը իշխանութեան է եկել քաղաքացիական հասարակութեան ներսում տարաձայնութիւնների ալիքի վրայ: Այսօր Փաշինեանն անում է այն ամենն, ինչ ժամանակին արել է Պորոշենկոն, իսկ Զելենսկին դա շարունակում է: Նա գնում է տրորուած ճանապարհով, որն իր համար որոշել են անգլոյ-սաքսոնները, որոնք որոշել են Հայաստանը դարձնել հերթական հակառուսական ճակատը»,- ասել է Վոդոլացկին։

Նրա խօսքով՝ առայժմ Փաշինեանի յայտարարութիւններն իրաւական հիմք չունեն:

«Ռուսաստանը միշտ հանդէս է եկել Հարաւային Կովկասում խաղաղութեան եւ բարգաւաճման օգտին: Եւ մենք մտադիր ենք շարունակել կատարել մեր պարտաւորութիւնները, որպէսզի Հայաստանը չյայտնուի Ուկրաինայի վիճակում»,- եզրափակել է Վոդոլացկին։

alphanews

Share