Մատենադարանի գլխին վտանգաւոր եւ լուրջ խաղ են ուզում խաղալ, — «Փաստինֆոյ» լրատուականի հետ զրոյցում ասում է հայագէտ, «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոն»-ի տնօրէն Հայկազուն Ալվրցեանը` նկատելով, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ինչքան ազգային արժէք կրող կառոյց կար մեր երկրում՝ լուրջ հարուածի տակ են յայտնուել։
«Մատենադարանը մեր ինքնութեան գլխաւոր ցուցիչն է, հետեւաբար, պատահական չէ, որ հէնց այս կառոյցն էլ է յայտնուել վտանգաւոր թիրախում»,-նշել է հայագէտը։
Յիշեցնենք, որ յուլիսի 7-ին աւարտուել է Մատենադարանի տնօրենի թափուր տեղի համար յայտէր ներկայացնելու ժամկէտը: Ըստ մամուլում տարածուած տեղեկութիւնների՝ յայտ է ներկայացրել 3 մասնակից՝ Մատենադարանի տնօրենի ԺՊ Կարէն Մաթեւոսեանը, ում ցանկանում է կոլեկտիւը, ԿԳՄՍ փոխնախարար Արայ Խզմալեանը եւ պատմական ու բանասիրական գիտութիւնների դոկտոր, Մատենադարանի գիտաշխատող Արծրունի Սահակեանը։ Մրցոյթը կայանալու է յուլիսի 17-ին։ Կայ լուրջ մտավախութիւն, որ մէզ համար ստրատէգիական նշանակութեան այս կարեւոր գիտական կառոյցի ղեկին սորոսական հերթական ղեկավարը կարող է յայտնուել։ Առաւել եւս, երբ արդէն դոկտորի աստիճան ունենալը պարտադիր պայման չէ՝ Մատենադարանի տնօրենի պաշտօնի համար. Կանոնադրութեան մէջ կատարուած վերջին փոփոխութիւնների արդիւնքում՝ բաւարար է լինել գիտութիւնների թեկնածու՝ այս կառոյցը ղեկավարելու համար։
Հայկազուն Ալվրցեանը նկատում է՝ սորոսական նոր ղեկավարը կարող է հեշտութեամբ փոշիացնել Մատենադարանում պահուող բարձրարժէք գիտական արխիւը. «Մատենադարանի գիտական բացառիկ պարունակութիւնը հետաքրքրում է ամբողջ աշխարհին։ Դրանցից, յատկապէս, առաւել հետաքրքրուածները մասոնական՝ անգլոսաքսէրի թեւն է, ինչպէս նաեւ՝ ջհուդները։ Մի ժամանակ, նոյնիսկ, ուզում էին թուայնացնել Մատենադարանի արխիւը։ Սա նշանակելու էր, որ այնտեղ պահուող գիտական բացառիկ տեղեկութիւնները կարող էին հասանելի դառնալ աշխարհի ցանկացած կէտում գտնուող ցանկացած մէկին, էլ չեմ խօսում այն մասին, որ նրանք կարող էին վճարել եւ գնել դրանք։ Թէ ի՞նչ է սա նշանակում, կարծում եմ, նոյնիսկ բացատրութեան կարիք, անգամ չունի»,- ասում է հայագէտը։
Հայկազուն Ալվրցեանը չի բացառում՝ սորոսական արժէքներ կրող նոր ղեկավարի նշանակման պարագայում, Մատենադարանում պահուող հազուագիւտ բարձրարժէք բնօրինակները կարող են յայտնուել, օրինակ, միջազգային աճուրդներում, յատկապէս, եթէ նմանօրինակ դէպք, հայկական մշակութային որոշ արժէքներ կրող արտեֆակտների հետ, տարիներ առաջ, արդէն, պատահել է, իսկ Մատենադարանում պահ տուած բնօրինակններից ամէն մէկն՝ ահռելի գումար արժէ։
Սա, ըստ հայագէտի, եւս մէկ յարձակում կարելի է որակել՝ հայ ինքնութեան եւ արժէքների վրայ, այլ կերպ ասած՝ մշակութային սահմաններ են վտանգուած.«Եթէ օրուայ իշխանութիւնների վարած ապաշնորհ եւ դաւաճանական քաղաքականութեան արդիւնքում, ոչ միայն հարուածի տակ դրուեցին, այլ զաւթուեցին հայկական երկու պետութիւնների ֆիզիկական սահմանները, հիմա, արդէն, հերթը մշակութային սահմանների վրայ յարձակման մասին կարող ենք վկայել։ Մեր ինքնութեան վրայ յարձակումը տոտալ բնոյթ է կրում՝ բոլոր ուղղութիւններով։ Մեր ինքնութիւնը ջնջելու եւ մոռացութեան մատնելու լուրջ խնդիր է դրուած։ Թէ ովքե՞ր են այդ խնդիրը դնողներն, արդէն ասուեց՝ անգլոսաքսէրը, ջհուդների հետ միասին։ Իրականացնում են այս տոտալ յարձակումը մեր թշնամիները՝ թուրք -ադրբեջանական տանդէմի տեսքով, հայաստանեան օրուայ դաւաճան իշխանութիւնների ամենաթողութեամբ, իմացութեամբ եւ նրանց անմիջական մասնակցութեամբ»։