— ընտրողներին տատանուող նահանգներում եւ Կոնգրեսի առանցքային մրցավազքում, Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Արցախը բարձրացրեց որպէս ազգային ընտրական առաջնահերթութիւն
ՎԱՇԻՆԳՏՈՆ, ԱՄՆ – Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը ողջունել է ամերիկահայ ընտրողների աննախադէպ ազդեցութիւնն այս ընտրական փուլի վրայ: Սա Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը մէկ տարի տեւած քարոզարշաւի արդիւնքն էր՝ ուղղուած մեր համայնքի եւ գործընկերների ընտրական արշաւին նախագահական տատանուող նահանգներում եւ Կոնգրեսի թէժ վիճայարոյց ընտրութիւններում։
«Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը խելացի խաղաց այս ընտրութիւնները»,- բացատրում է յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը նոյեմբերի 5-ին համապետական ընտրատեղամասէրի փակումից յետոյ հրապարակուած տեսանիւթում: «Մենք չենք իջեցրել մեր նշաձողը կամ զիջել մեր արժէքները, բայց մենք բարձրացրել ենք մեր ձայնը եւ օգտագործել մեր ձայները: Խոստումներ չենք ընդունել, բայց պատասխանատուութիւն ենք պահանջել»։
Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը չաջակցեց նախագահի ոչ մէկ թեկնածուին, բացատրեց Համբարեանը, փոխարէնը կենտրոնանալով «քաղաքական ծախսէր ստեղծելու վրայ նրանց համար, ովքեր հատում են մեր համայնքը, ովքեր զինում եւ սատարում են հայերի ցեղասպանութեանը»:
Համբարեանը շնորհակալութիւն է յայտնել ամերիկահայերին եւ կոալիցիոն գործընկերներին՝ օգնելու համար համայնքին «դուրս գալ այս ընտրական շրջափուլից շատ աւելի ուժեղ, քան մենք մտել ենք այնտեղ՝ յարգուած որպէս հզօր տատանուող նահանգային ընտրազանգուած՝ քուէներով, ձայնով եւ ազդեցութեամբ»:
Համբարեանի խօսքի տեսանիւթը դիտէք այստեղ.