«Հայաստան» խմբակցութիւնը կմասնակցի Երեւանի աւագանու ընտրութիւններին. ով է թեկնածուն. «Ժողւուրդ»

«Հայաստան» խմբակցութիւնը կմասնակցի Երեւանի աւագանու ընտրութիւններին. ով է թեկնածուն. «Ժողւուրդ»



«Ժողւուրդ» օրաթերթը գրում է. «Ժողւուրդ» օրաթերթի տեղեկութիւններով՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցութիւնը երկարատեւ քննարկումներից յետոյ որոշել է մասնակցել Երեւանի աւագանու առաջիկայ ընտրութիւններին:

Մեր աղբիւրներից տեղեկացանք, որ ընդդիմադիր խմբակցութիւնն այս օրերին ակտիւ քննարկումների մէջ է. որոշում են՝ ինչ ձեւաչափով մասնակցէն, ում թեկնածութիւնն առաջադրէն։ Նրանք փորձում են գտնել մի թեկնածուի, ում շուրջ հնարաւոր կը լինի լայն կոնսօլիդացիայ ապահովել եւ գնալ քաղաքական, այլ ոչ քաղաքային ընտրութեան: Փաստ է, որ այս պահին դեռ թեկնածու չէն գտել, փնտրտուքների մէջ են:
«Ժողւուրդ» օրաթերթի հետ զրոյցում «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծուիկ Մինասեանը հաստատեց մեր այս տեղեկութիւնը՝ յաւելելով. «Թէ ինչ ձեւաչափով ենք մասնակցելու, կամ թեկնածուն ով է լինելու, որոշում չկայ. քննարկումները սրանց շուրջ դեռ շարունակւում են»:

ReplyReply allForward
Share