Համբիկ Սասունեանը միացել է Կիրանցում տեղի ունեցող բողոքի ակցիային

Համբիկ Սասունեանը միացել է Կիրանցում տեղի ունեցող բողոքի ակցիային

Նիկոլը, Ալենը,Գռզոն եւ միւսներն այս երկիրը թողել են թշնամու կամքի տակ․ Համբիկ Սասունեան
Համբիկ Սասունեանը եւս միացել է Կիրանցում տեղի ունեցող բողոքի ակցիային։

«Այս ամէնը տեղի է ունենում, քանի որ 5-6 տարի առաջ եկաւ մի մարդը, որը չունի հայրենասիրութիւն, տղամարդու արժանապատուութիւն։ Պետք է նշեմ,որ ես նախորդների մարդը չեմ, լաւ գիտեմ, թէ նրանք ինչեր են արել։ Այս մարդը, իբր խօսում է դէմոկրատիայի, Սահմանադրութեան մասին, բայց իմ կարծիքով՝ այս իշխանութիւնը վախկոտ, հայի արժէքներից զուրկ, դաւաճան սկզբունքներ ունի։ Նրանք արդէն 6 տարի իշխում են եւ մենք  տեսել ենք պատերազմներ, Արցախի եւ Հայաստանի կուրուստը։ Կան հայեր եւ դաւաճաններ։ Հայերը՝ Նժդեհ, Թեյլերեան եւ այլոք, որոնք փրկել են մեր գոյութիւնը, արժանապատուութիւնը, իսկ կան դաւաճաններ՝ Նիկոլ, Ալէն Սիմոնեան, Գռզոյ, Արզումանեան եւ միւսներն այս երկիրը թողել են թշնամու կամքի տակ։ Մենք ո՛չ բանակ ունենք, ո՛չ՝ դաշնակից եւ սրանք խօսում են ժողովրդաւարութեան մասին»,- ասաց Համբիկ Սասունեանը։

Share