Համաս-ի առաջնորդ իսմայիլ հանիեն սպանուել է Թեհրանում

Համաս-ի առաջնորդ իսմայիլ հանիեն սպանուել է Թեհրանում

Թեհրանում սպանուել է ՀԱՄԱՍ խմբաւորման առաջնորդներից մէկը՝ քաղբիւրոյի ղեկավար Իսմայիլ Հանիէն։ Այս մասին յայտնում է իրանական Irib հրատարակութիւնը։

Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի հասարակայնութեան հետ կապերի ծառայութիւնը յայտարարութեան մէջ յայտարարել է ՀԱՄԱՍ-ի քաղբիւրոյի ղեկավար Իսմայիլ Հանիէի մահուան մասին։ Նրա հետ միասին մահացել է նաեւ նրա թիկնապահը։

ՀԱՄԱՍ-ն արաբերենից թարգմանաբար նշանակում է «Իսլամական դիմադրութեան շարժում»։ Այն պաղեստինեան իսլամիստական կուսակցութիւն է, որը այժմ կառավարում է Գազայի տարածքը։

ՀԱՄԱՍ-ը յապաւում է, ամբողջական անունը Հարաքաթ ալ-Մուկաւամայ ալ-Իսլամիեան է։

Այն հիմնուել է 1987 թ. դեկտեմբերի 14-ին՝ Պաղեստինի Գազայ քաղաքում երկու խմբաւորումների՝ «Մուսուլման եղբայրների» պաղեստինեան թեւի եւ «Պաղեստինի Իսլամական Ջիհադի» հիմքի վրայ (պաշտօնապէս գրանցուած՝ որպէս մշակութային-լուսաւորական եւ բարեգործական կազմակերպութիւններ) Աբդել Ազիզ առ-Ռանտիսսիյի եւ շէյխ Ահմեդ Յասինի կողմից։ Նրան հռչակել էին, որ ցանկացած հրեայի կարելի է համարել ռազմական օկուպանտ եւ իրենց պարտականութիւնն եւ ստրատէգիական նպատակն է ազատագրել Պաղեստինը վերգրաւելով Իսրայելը ամբողջութեամբ եւ հաստատել պաղեստինեան իսլամական պետութիւն ծովից մինչեւ Յորդանան։

Ինչպէս յայտարարել էր շէյխ Յասինը, հրէական գերիշխանութեան ազատագրումից յետոյ Պաղեստինը պէտք է դառնայ արաբական եւ մուսուլմանական աշխարհի կենտրոնը։

Ինքնասպանների միջոցով ահաբեկչական ակտէրից եւ ռմբակոծութիւններից բացի (հրեայ զինուորների եւ քաղաքացիների վրայ) ՀԱՄԱՍ-ը նաեւ վարում է ընդարձակ հասարակական ծրագրեր եւ դրանով ստացել է ժողովրդի աջակցութիւնը Պաղեստինում՝ կառուցելով հիւանդանոցներ, ուսումնական հաստատութիւններ, գրադարաններ եւ այլն։

ՀԱՄԱՍ-ի քաղաքական թեւը յաղթել է բազմաթիւ ընտրութիւններում Գազայում, Քալքիլեայում եւ Նաբլուսում։ 2006 թուականի յունուարին, ՀԱՄԱՍ-ը յաղթել է պաղեստինեան խորհրդարանական ընտրութիւնները, ստանալով 132 մանդատից 76-ը, իսկ նախորդ իշխող կուսակցութիւնը, Ֆաթահը 43 մանդատ է ստացել։ ՀԱՄԱՍ-ի յաղթանակից ի վեր, կոնֆլիկտ է ծագել ՀԱՄԱՍ-ի եւ Ֆաթահի միջեւ։

2007 թուականի յունիսին Գազայի մարտից յետոյ, ՀԱՄԱՍ-ը զէնքի ուժով գրաւեց Գազան։ ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպութիւն է ճանաչուել ԱՄՆ-ի, Կանադայի, ԵՄ-ի, Իսրայելի եւ Ճապոնիայի կողմից։

Share