Գնում ենք Կիրանց՝ տեսնելու, թէ որտեղ է փշալարերով ցանկապատը. Բագրատ Սրբազան

Գնում ենք Կիրանց՝ տեսնելու, թէ որտեղ է փշալարերով ցանկապատը. Բագրատ Սրբազան

«Ուզում եմ գնալ Կիրանց՝ հանդիպելու այնտեղի ժողովրդի հետ, հասկանալու բուն իրավիճակը, գնահատելու, թէ ինչ է տեղի ունենում»,- նախքան Երեւանից Կիրանց մեկնելը լրագրողներին ասաց«Տաւուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը։

Սրբազանը նաեւ նշեց, որ ուզում են տեսնել իշխանութեան կողմից ցուցադրուած հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով անցկացուած փշալարերով ցանկապատը։

«Ուզում ենք տեսնել, թէ այդ ցանկապատ ասուածը որտեղ է գտնւում… Ցանկապատ էր, սահմանագիծ էր, փշալար էր։ Մինչեւ օրս մէզ ուղարկուած տեսանիւթերում, լուսանկարներում այդ ցանկապատը չկայ։ Ասում են Ոսկեպարում է, գնանք, տեսնենք մեր աչքերով ու համոզուենք՝ կայ, թէ չկայ»,- ասաց Բագրատ Սրբազանը:

Հարցին՝ կա՞ արդյօք տեղեկութիւն Կիրանցում ոստիկանների ներկայութեան ու գիւղ քաղաքացիների մուտքը սահմանափակելու մասին, Սրբազանը պատասխանեց, որ տեղեկութիւն չունի․ «Ասացին, որ չկան, մնացածը կը տեսնենք։ Կարող է այսօր յատուկ բերէն, չգիտեմ»։

Նշէնք, որ Սրբազանը հետ Կիրանց են մեկնում շարժման բազմաթիւ անդամներ ու քաղաքացիներ։ 

Share