Գլենդելի Հայ Դատի Յանձնախումբը յայտարարում Է 2022 Յունիսի ընտրութիւնների համար իր հաստատած թեկնածուներին:
Գլենդել, Քալիֆորնիա.- Շաբաթներ տեւած հարցազրոյցներ, քննարկումներ եւ խորհրդակցութիւններ կատարելով, Գլենդելի Հայ Դատի Յանձնախումբը աւարտեց իր աշխատանքը և յայտարարեց իր հաստատած թեկնածուների համապարփակ ցանկը 2022 թուականի Յունիսին Գլենդելի քաղաքային խորհրդի եւ Գլենդելի միացեալ դպրոցական շրջանի ընտրութիւնների համար:
2022 թուականի յունիսին, Գլենդելի քաղաքային խորհրդի ընտրութիւնների համար, յանձնախումբը աջակցելու է գործող խորհրդականներ Արա Նաջարեանին և Վրէժ Աղաջանեանին ու նաեւ Էլեն Ասատրեանին:
Գլենդելի Քաղաքի գործավարի պաշտօնի համար յանձնախումբը զօրակցում է Գրեգ Գրիգորեանին:
Միաւորուած դպրոցների կրթաշրջանի համար յանձնախումբը աջակցում է դոկտոր Արմինա Ղարպետեանին, Շանթ Սահակեանին եւ Լեռնայ Ամիրեանին:
Գլենդելի Հայ Դատի Յանձնախմբի ամբողջական յայտարարութիւն տեսնել այստեղ՝ https://www.facebook.com/ANCAGlendale