«Խաղաղութեան օրակարգով» ցեղասպանուելու այլընտրանքը

«Խաղաղութեան օրակարգով» ցեղասպանուելու այլընտրանքը

Վահէ Հովհաննիսեան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Նիկոլը դրել է բոլոր վերջակէտէրը, եւ սկսեց գործել բաց քարտէրով, ապացուցելով, որ.
 
1.     Իր կեանքը եւ իր պաշտօնը նոյնականացրել է,
2.     Իր հիմնական կենսահամակարգը ներքին ֆաշիզմն է՝ թշնամացնել հայկականութիւնը՝ որ մասը որի հետ կարողանայ,
3.     Ոչ մի կոնցեպտ, ոչ մի տեսլական չունի տարածաշրջանի նոր ճարտարապետութեան մէջ։
4.     Զիջել, զիջել, զիջել, ինքն էլ չգիտի՝ որտեղ եւ ինչ է զիջելու, որտեղ է զիջման վերջը, չի հասկանում։ Անկեղծօրէն չի հասկանում, եւ որպէս հետեւանք Ադրբեջանն ամէն շաբաթ նոր աւելի վտանգաւոր պահանջներ է դնում։
5.     Ինքը չգիտի՝ ինչ է պէտք անել՝ընդհանրապէս։ Գիտի, որ պէտք է մնա պաշտօնին, ու ուրիշ ոչինչ չգիտի։
6.     Հասկանում է, որ իր քայլերը, 1-5 կէտէրի պրոցեսը տանում են նոր աղէտի՝ պատերազմ կկոչուի, ցեղասպանութիւն կկոչուի, պետականութեան կորուստ՝ պարզ չէ, բայց որ շատ մեծ աղէտի ենք գնում, արդէն պարզ հասկանում է։
7.     Չի լսում որեւէ առաջարկ (կամ իրաւունք չունի լսելու կամ ի վիճակի չէ), չի մտածում հրաժարականի մասին. այդպէս կաներ ցանկացած ուրիշ մէկը՝պետութեանը նոր հնարաւորութիւն տալու համար։
 
Ինչ կայ դիմացը.
 
1.     Հասարակութեան մի հատուած, որ հասկանում է ամէն ինչ եւ որը, սակայն, չգիտի անելիքը, եւ որին չէն ասում՝ ինչ անել
2.     Ընդդիմութեան ինստիտուցիոնալ կազմաքանդուածութիւն
3.     Մի քանի տասնեակ գործիչներ, ովքեր ամենօրայ ռեժիմով անում են իրենցից կախուած ամէն ինչ, բայց դեռեւս չէն ընկալւում որպէս նոր առաջնորդութիւն եւ միասնական հարթակ։
4.     Լայն հասարակութեան օտարացում սեփական ճակատագրից։
 
Ինչ անել
 
1.     Ներքին հաշտեցման պրոցես։ Ուրիշ այլընտրանք չկայ։ Նիկոլի հիմնական կենսական թոյնը ներքին թշնամանքն է, էլեկտորալ բարիկադաւարումը։ Դրա միակ հակաթոյնը ներքին հաշտեցման տոտալ արշաւն է, միջընտրազանգուածային երկխօսութիւնը։ Լեւոնականներ, վազգենականներ, դաշնակներ, ԲՀԿ-ականներ, սերժականներ, ռուբենականներ, արեւմտամէտներ, ռուսամէտներ եւ այլն եւ այլն. այս բաժանումները 2020-ից յետոյ այլեւս կորցրել են գոյութեան իրաւունքը, մենք պիտի վերջապէս յաղթահարէնք մեր ներքին պատնէշները, ֆիքսենք ընդհանուր խնդիրը, որ գնանք նոյն ուղղութեամբ։ Որքան էլ դժուար է, բայց ուրիշ ճանապարհ չկայ։
2.     Պիտի փորձենք ձեւը գտնել՝ խօսելու Նիկոլի մանիպուլեացուող ընտրազանգուածի հետ։ Աղետը հաշուի չի առնելու որեւէ մէկի պատկանելութիւնը, չի հարցնելու՝ Նիկոլին սիրո՞ւմ ես, թե՞ ատում։ Աղետի կասեցումը բանաձեւ է, որով կարելի է ու պէտք է սկսել խօսել բոլորի հետ՝ որքան էլ դժուար լինի, որքան էլ անդուր լինի։ Մարդկանց պիտի հնարաւորութիւն տրուի՝ գիտակցել, որ իրենք մանիպուլեացիայի զոհ են եւ ունեն այլ ճանապարհ։
3.     Այս ճանապարհով հասնել այն բանին, որ լիցենզաւորուած նիկոլականների շերտը փոքրանայ մինչեւ նուազագոյն չափեր։ Այս առումով ճշգրիտ բանաձեւ էր տուել Ա. Ջուլֆալակեանը։
4.     Խօսել պետական համակարգի հետ՝ հանգիստ, գրագէտ։ Մեծ մասը նորմալ մարդիկ են։ Խոսելը ենթադրում է նաեւ բարոյական ճնշում ու զգուշացում՝ մաս չկազմել պատմական աղէտին (տարանջատում՝ հանուն փրկութեան)
5.     Երկրում փոխել մթնոլորտը. ամօթ է՝ 21-րդ դարում ՄԵԿ հոգի մի ողջ ժողովրդի տանի աղէտի եւ այդ ժողովրդի մեծ մասը հնազանդ քշուի կոտորուելու։
6.     Իշխանութեանը յաջողուել է ստեղծել պատերազմի եւ խաղաղութեան սխալ նարատիւ ու մտցնել դա հանրային գիտակցութիւն. լայն զանգուածներն այս պահին նախընտրում են «խաղաղութեան օրակարգով» ցեղասպանուել, քան իշխանութիւն փոխելու միջոցով ստանալ կայունութիւն եւ անվտանգութիւն։ Այս վիճակը պէտք է եւ հնարաւոր է կարճ ժամանակում փոխել։
7.     Մենք կը յաջողենք, եւ անելիքի թուարկած կէտէրը կը դառնան իրականութիւն միայն ու միայն պայքարի նոր ձեւաչափերի ու նոր ձեւակերպումների դէպքում։ «Հայաստանն առանց խելքի»  որեւէ շարժում թոյլ տալ չի կարելի։ Պետք է ճիշտ բովանդակութիւն, ճիշտ մենեջմենթ։

Share