Մահացել է գեներալ Սեյրան Սարոյեանը 54 տարեկանում

Մահացել է գեներալ Սեյրան Սարոյեանը 54 տարեկանում

Մահացել է գեներալ, ԱԺ նախկին պատգամաւոր Սեյրան (Սեդրակ) Սարոյեանը։ 

Սեյրան Սարոյեանը ծնուել է 1967թ․ սեպտեմբերի 3-ին՝ Էջմիածնում։ 1993 թ․ աւարտել է ՀՀ պաշտպանութեան նախարարութեան բարձրագոյն ակադեմիական կուրսէրը, 2006 թ․՝ ՌԴ զինուած ուժերի գլխաւոր շտաբի ռազմական ակադեմիան` «Պետութեան ռազմական անվտանգութիւն» մասնագիտութեամբ։ 

1985-1987 թթ․ Սեյրան Սարոյեանը ծառայել է խորհրդային բանակում։ Ակտիւ մասնակցութիւն է ունեցել Ղարաբաղեան շարժմանը։ Նրա հրամանատարութեամբ գործող ջոկատը, յետագայում «Արծուիկ-10» գումարտակը մարտնչել են Քարովաճառ,   Քաշաթաղի, Կովսականի ազատագրման ճակատամարտէրում։ 1993-ից մինչեւ 2007 թ․ եղելէ ՀՀ զինուած ուժերում գնդի, բրիգադի, բանակային 2-րդ, ապա 4-րդ կորպուսի հրամանատար։

Ղարաբաղեան շարժման ակտիւ մասնակիցներից է: 1989թ. ստեղծել է կամաւորական ջոկատ, պաշտպանել Հայաստանի սահմանամերձ շրջանները, մարտնչել Արցախի ազատագրութեան համար: Նրա հրամանատարութեամբ գործող ջոկատը, յետագայում «Արծուիկ-10» գումարտակը եւ օպերատիւ խումբը մարտնչել են Քարովաճառի (Քելբաջար), Որոտանի (Կուբաթլի), Կովսականի (Զանգելան) ազատագրման ճակատամարտէրում: 1993-2007թթ. եղել է ՀՀ զինուած ուժերում գնդի, բրիգադի, բանակային 2-րդ, ապա 4-րդ կորպուսի հրամանատար:

2000 թ․ նրան շնորհուել է գեներալ-մայորի կոչում։ 1994 թ․ ՀՀ նախագահի կողմից պարգեւատրուել է «Արիութեան մեդալով», 1996 թ․՝ «Մարտական խաչ», իսկ 2006 թ․՝ «Հայրենիքին մատուցուած ծառայութիւնների համար» առաջին աստիճանի մեդալներով։ ՀՀ պաշտպանութեան նախարարի կողմից 1997 թ․ պարգեւատրուել է «Մարշալ Բաղրամեան», 2002 թ․՝ «Դրաստամատ Կանայան», 2003 եւ 2004 թթ․՝ «Անբասիր ծառայութեան համար» առաջին եւ երկրորդ աստիճանի մեդալներով։

2007 թ․ մայիսի 12-ին մեծամասնական ընտրակարգով թիւ 19 ընտրատարածքից ընտրուել է Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամաւոր։ 2018 թ․ հեռացել է ՀՀԿ-ից ու քաղաքականութիւնից։

Share