Գայեանէ Յակոբեանը կրկին կալանաւորուեց

Գայեանէ Յակոբեանը կրկին կալանաւորուեց

Դատարանը 1 ամիս 15 ժամկէտով կալանաւորեց 44-օրեայ պատերազմում զոհուած Ժորայ Մարտիրոսեանի մօրը՝ Գայեանէ Մարտիրոսեանին Աշոտ Փաշինեանի ենթադրեալ առեւանգման գործով։


Յիշեցնենք, որ Գայեանէ Յակոբեանը Աշոտ Փաշինեանի «առեւանգման գործով» մէկ ամսով կալանաւորուել է մայիսի 20-ին։ Այսօր աւելի վաղ հաղորդուել էր, որ Վերաքննիչ քրէական դատարանը  բեկանել է  Գայեանէ Յակոբեանի կալանքի դէմ նրա պաշտպանների բողոքն ու որոշել փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով։


Երեւան քաղաքի առաջին ատեանի ընդհանուր իրաւասութեան քրէական դատարանում, դատաւոր Մանուել Շահուերդեանի գլխաւորութեամբ, Աշոտ Փաշինեանի «առեւանգման» գործով մեղադրեալ 44-օրեայ պատերազմում զոհուած Ժորայ Մարտիրոսեանի մօր՝ Գայեանէ Յակոբեանի գործով նախնական դատալսումների ժամանակ պաշտպանական կողմը յայտարարեց, որ ընտրուած խափանման միջոցը պէտք է ընդհանրապէս վերացուի։

«Բայց եթէ դատարանը գտնի, որ պատշաճ վարքագիծը հնարաւոր է ապահովել որոշակի խափանման միջոցի կիրառմամբ, ապա կխնդրէի դատարանը քննարկի եւ  տնային կալանքը փոխարինուի առաւել մեղմ խափանման միջոցով»,- ասաց պաշտպաններից Յովսեփ Սարգսեանը։

Հանրային մեղադրողն ասաց, որ միայն բացառիկ խափանման միջոցն է  ի զօրու ապահովելու մեղադրեալի պատշաճ վարքագիծն այս փուլում։

Պաշտպանն ասաց, որ հանրային մեղադրողի բերած փաստարկումներում չներկայացուեցին  որեւէ փաստ, տուեալ, որոնք կարող էին վկայել, որ Գայեանէ Յակոբեանը կարող է դրսեւորել ոչ իրաւահպատակ վարքագիծ։  Նա խնդրեց, տիկին Գայեանէի նկատմամբ կիրառել առաւել թեթեւ, առաւել մեղմ այլընտրանքային խափանման միջոց. «Խնդրում եմ Գայեանէ Յակոբեանի նկատմամբ կիրառուած խափանման միջոց տնային կալանքը կամ վերացնել կամ փոխել աւելի մեղմ խափանման միջոցով։ Ուզում եմ, որպէսզի Գայեանէ Յակոբեանը այս դատական նիստէրի դահլիճից… Ես դա ուզում եմ, կարծում եմ՝  հանրութիւնը եւս ուզում է ազատ դուրս գայ հանրութեան մէջ»։

Գայեանէ Յակոբեանն ասաց. «Ես մայր եմ, ով ունի աշխարհի ամենաանասելի ցաւը, որը երբեք չի ցանկանայ ոչ մի մօր, նոյնիսկ Աշոտի մօրը։ Մենք, բառիս բուն իմաստով, ապրում ենք Եռաբլուրում։ Պետք չէ վախենալ Եռաբլուրից, քանի որ Եռաբլուրը սրբաւար է, աղոթատեղի է, իսկ առեւանգման ու նմանատիպ  բաների համար աւելի համապատասխան տեղ են ընտրում, աւելի լաւ են պատրաստւում։ 

Այդ օրն ուղղակի հանդիպել եմ Աշոտին, միգուցէ էմոցիոնալ եմ եղել, դէմ չեմ, … Բայց ես երբեւէ չեմ ցանկանում ոչ մի մօր նման բան, երբեւէ ինձ թոյլ չեմ տա, եթէ ոմանք մոռանում են, որ ես ինչ եմ տուել այս երկրի համար, իմ հոգեվիճակը, ուղղակի ինձ թոյլ չէի տա զուտ բարոյական տեսանկիւնից»։

Նա նշեց, որ կոնկրէտ Աշոտի հետ կապուած որեւէ անձնական խնդիր չկայ, զուտ իր հոր կառավարութեան օրօք է այս ամէն ինչը տեղի ունեցել. «Յենց դրա հետ է կապուած եղել, որ ասեմ՝ գնանք, ոչ մի վատ մտածուած բան չի եղել։ Ուզել եմ, որ գնանք Եռաբլուր, որն իմ տունն է, սրբավայրը, իմ սրբավայրում չէր կարող վատ բան լինել։ Եթէ վատ բան մտածէի, Եռաբլուրի անունն էլ չէի տայի, ոչ էլ կը մտածէի գնալ Եռաբլուր»։ 

Աշոտ Փաշինեանն ասաց, որ սա հանրային անվտանգութեան հարց է։ 

«Դատախազութիւնը, դատարանը, քննչական կոմիտէն մարմիններ են, ովքեր պատասխանտու են հանրային անվտանգութեանը, Հայաստանի բոլոր քաղաքացիներին ապահով ապրելու համար։ Իսկ այս իրաւական պրոցները դրա երաշխիքներն են»,- ասաց Ա. Փաշինեանը։ 


Share