Մահացել է «Կարին» աւանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարուեստական ղեկավար, Հայաստանի մշակոյթի վաստակաւոր գործիչ եւ Արցախեան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսեանը։ Տեղեկութիւնը հաստատեն «Կարին» համոյթից։ Գինոսեանի մահուան պատճառը սրտի կաթուածն է։ Նա 58 տարեկան էր:
Գինոսեանը ազգագրական պարի ախնխնայ տարածողներից էր և իր դաստիարակած սերունդը թէ Հայաստանում և թէ Սփիւռքում շարունակելու են իր աշխատանքը մեր ազգային պարարուեստը կենդանի պահելու գործում:
Գագիկ Գինոսեանը ծնուել է 1966 թուականի օգոստոսի 3-ին Վրաստանի ԽՍՀ Ախալցխայ քաղաքում։ 1972-1982 թուականներին սովորել է Ախալցխայի №3 հայկական միջնակարգ դպրոցում։ 1982-1983 թուականներին աշխատել է Ախալցխայի Շարժական մեխանիզացուած շարասիւնում որպէս բանուոր։ Նոյն թուականին ընդունուել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Տեխնիկական կիբեռնետիկայ» ֆակուլտետի «Աւտոմատիկայ եւ հեռուստամեխանիկայ» բաժինը եւ աւարտել այն 1990 թուականին։
Երկար տարիներ պարում է «Վան» եւ «Ակունք» ազգագրական պարի համոյթներում։ Զբաղուել է բանահաւաքչական գործունեութեամբ։ Հիմնադրել է «Կարին» աւանդական երգի-պարի խումբը։
1995-1996 թուականների ընթացքում աւարտել է Խորհրդային Միութեան Մարշալ Շապոշնիկովի անուան «Վիստրել» Բարձրագոյն Սպայական Դասընթացը՝ ստանալով «Գնդի եւ Բրիգադի հրամանատարի» որակաւորում։
1985-1987 թուականներին ծառայել է ԽՍՀՄ բանակ՝ ծառայութիւնն անցկացնելով Զաբայկալեան շրջանի Չիտայ քաղաքում։
Մասնակցել է Արցախեան պատերազմին։ Եղել է Լեոնիդ Ազգալդեանի հրամանատարութեամբ գործող «Ազատագրական բանակ» ջոկատի ռազմիկ, ապա 1992 թուականի օգոստոսին ընդգրկուել է «Արծիւ մահապարտներ» յատուկ նշանակութեան գումարտակում։
Մասնակցել է Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Լաչինի, Քելբաջարի ազատագրական մարտէրին։ աւելը քան մէկ տասնեակ մեդալների մեդալակիր է, դրանց շարքում՝ «Արծիւ Մահապարտներ», ՀՀ «Արիութեան», և ԼՂՀ «Մարտական ծառայութեան» մեդալների:
Գագիկ Գինոսեանի վերականգնած հայկական պարերի ցանկը ներառում է աւելի քան 35 պարեր:
Գագիկ Գինոսեանը սերում է հայկական Կարին քաղաքից մի քանի կիլոմետր հիւսիս-արեւմուտք գտնուող Եղեգիս (թրքական արտասանութեամբ՝ Իլիջան) փոքր քաղաքից, ուր հաստատուած է եղել Գինոսենց տոհմը։ Ռուսական կայսրութեան լծի տակ մնացած եւ պատերազմի ընթացքում ռուսներին օգնած հայերին Կարինի շրջակայ տարածքներից գաղթեցնում է դէպի նոր գրաւած Արեւելեան Հայաստան։ Նախկին իլիջանցիները, այդ թւում՝ Գինոսենց տոհմը, հաստատւում են Ախալցխայի Ծուղրութ գիւղում։
Գ.Գինոսեանն իր ծագման մասին այսպէս է գրել`
Ծանօթանանք… Ես կարնեցու տոհմիկ ժառանգ,
Ազգանունս մի տոհմածառ, իսկ անունս՝ նոր գաղտնագիր,
Մնացածը ամէնը թող ինքն իր համար յայտնագործի։
Մեկի համար՝ անհաս գագաթ, միւսի համար՝ սարսափի վիհ.
«Օրակարգ»ը ցաւակցում է Գագիկ Գինոսեանի ընտանիքին, ընկերներին ու աշակերտներին: