Ֆրանսիան, իր աֆրիկեան քաղաքականութեան ձախողումից յետոյ, փորձում է Լեռնային Ղարաբաղում խաղաղարարի կերպար ստեղծել, թէեւ այնտեղ խաղաղապահ դեր կատարել է Ռուսաստանը, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռոսիայ 1» հեռուստաալիքի «Կիրակնօրեայ երեկոն Վլադիմիր Սոլովեօվի հետ» հաղորդման ժամանակ Զախարովան ասել է, որ, իր կարծիքով, Հարաւային Կովկասում Փարիզի ակտիւութեան աճը «մի տեսակ փոխհատուցում է Աֆրիկայում ֆրանսիական քաղաքականութեան ձախողման»։
Ռուս դիւանագէտի տեսանկիւնից՝ Կովկասում Ֆրանսիայի փորձերը ներառում են խաղաղապահ ջանքեր։
«Մենք հասկանում ենք, որ դա կապ չունի խաղաղապահութեան հետ, մեր երկիրն էր, որ ստանձնեց եւ կատարեց ամբողջ խաղաղապահ դերը, նոյնիսկ ԼՂ կարգաւորման համատեքստում որպէս միջնորդ: Այժմ, երբ աւարտուել է ամենադժուար փուլը, յուսով ենք, որ Ֆրանսիան, որպէս ՆԱՏՕ-ի անդամ, նորից չի սկսի կրակը փորփրել»,- ասել է Զախարովան։