Կայացաւ Թրամփի եւ Բայդենի 2024 թուականի առաջին նախընտրական բանավէճը

Կայացաւ Թրամփի եւ Բայդենի 2024 թուականի առաջին նախընտրական բանավէճը

VOA

ՎԱՇԻՆԳՏՈՆ – ԱՄՆ նախագահ Ջոյ Բայդէնը եւ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի նախընտրական բանավէճի շրջանակներում խօսել են ԱՄՆ-ի տնտեսութեան վիճակի, միջազգային յարաբերութիւնների, աբորտների իրաւունքների եւ Մեքսիկայի հետ սահմանից միգրանտների հոսքի շուրջ:

«Մենք նմանուել ենք երրորդ աշխարհի երկրի, ամօթ է», — նշել է Թրամփը Ատլանտայում CNN-ի կենտրոնակայանում բանավէճի բեմից:

«Մեզ այլեւս չէն յարգում», — յաւելել է նա՝ մեղադրելով Բայդենին։ «Նրանք կարծում են, որ մենք յիմար ենք».

«Նա ամերիկեան պատմութեան ամենավատ նախագահն է», — աւելի ուշ Թրամփի մասին ասել է Բայդէնը։ «Այս մարդը գաղափար չունի ամերիկեան ժողովրդաւարութեան մասին»:

Նոյեմբերի 5-ի ընտրութիւններից աւելի քան չորս ամիս առաջ, Բայդէն-Թրամփ բանավէճը նշանաւորում է ԱՄՆ նախագահական ընտրութիւնների քառամեայ ցիկլի սկիզբը:

Սա 2020 թուականի երկու բանավէճերի կրկնութիւնն է, որոնք տեղի ունեցան ընտրութիւններում Բայդենի յաղթանակից երկու ամիս առաջ, երբ Թրամփը չընտրուեց պաշտօնաւորման երկրորդ ժամկէտի համար:

Սա նաեւ առաջին դէպքն էր, երբ բանավիճում էին ներկայ եւ նախկին նախագահերը։ 2020 թուականի հոկտեմբերին կայացած նրրանց վերջին բանավէճից յետոյ՝ սա առաջին դէպքն էր, երբ Բայդէնն ու Թրամփը, ովքեր միմեանց տանել չէն կարողանում, նոյն սենեակում էին:

Բանավէճի ընթացքում հանդիսատես չի եղել, երկու թեկնածուներին էլ ուղեկցել են ընդամէնը մի քանի օգնականներ։

Առաջին տիկին Ջիլ Բայդէնը ստուդիայում էր։ Թրամփի կինը՝ Մելանիան, այնտեղ չէր: Ի յայտ եկան մի քանի հանրապետականներ, ովքեր ցանկանում են դառնալ Թրամփի փոխնախագահի թեկնածուն։

Նախագահի երկու թեկնածուներն էլ ամենատարէցներն են ԱՄՆ պատմութեան մէջ՝ դէմոկրատ Բայդէնն այժմ 81 տարեկան է, իսկ հանրապետական Թրամփը՝ 78։

Նրանք շատ տարբեր տեսակէտներ ունեն այն մասին, թէ ինչպէս պէտք է կառավարուի ԱՄՆ-ը 2025 թուականի յունուարից, եւ ինչպիսի դեր պէտք է ունենայ երկիրը որպէս ռազմական գերտէրութիւն համաշխարհային գործերում։

Այսպիսով, Բայդէնը կոչ է անում սերտ կապեր պահպանել եւրոպացի դաշնակիցների հետ, մինչդեռ Թրամփը հանդէս է գալիս մեկուսացման դիրքերից։

Բայդէնը կոչ է անում արեւմտեան երկրներին Ուկրաինայի թիկունքին կանգնել՝ ռուսական ներխուժման դէմ պայքարելու համար։ Մինչ դեռ Թրամփը կասկած է յայտնել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի զինուած ուժերին տրուող յետագայ աջակցութեան վերաբերեալ։ Նախկին նախագահն ասել է, որ արագ կը կարգաւորի հակամարտութիւնը, սակայն չի նշել, թէ ինչպէս:

Երկու թեկնածուներն էլ աջակցում են Իսրայելին ՀԱՄԱՍ-ի զինեալների դէմ պատերազմում։

Բայդէնը, սակայն, վերջերս նաեւ քննադատել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանեահուին՝ Գազայի հատուածում պատերազմի եւ պաղեստինցի զոհերի մեծ թուի համար:

Գազայի առողջապահութեան ոլորտի պաշտօնեաները նշում են աւելի քան 37,000 զոհի մասին, որոնք հիմնականում կանայք են եւ երեխաներ:

Բայդէնը հանդէս է գալիս հրադադարի օգտին, մինչդեռ Թրամփն ասում է, որ Իսրայելը պէտք է արագ «անի այն, ինչ անհրաժեշտ է՝ Համասին յաղթելու համար»:

Համազգային հարցումները ցոյց են տալիս, որ ընտրոողների շարքերում Բայդէնն ու Թրամփը գրեթէ հաւասարուել են:

Շատ քաղաքագէտներ կարծում են, որ միլիոնաւոր ամերիկացիներ արդէն կատարել են իրենց ընտրութիւնը։ Սակայն շատ ընտրողներ չէն նախընտրում ոչ Բայդենին, ոչ Թրամփին եւ կարող են դժկամօրէն ընտրել նրանցից մէկին՝ միւսի փոխարէն, քուէարկել երրորդ կողմի կամ անկախ թեկնածուի օգտին կամ ընդհանրապէս բաց թողնել ընտրութիւնները:

Share