«Արցախը Ադրբեջանն է» ասող ու ստորագրող ՀՀ իշխանութեան լեզուն ու ձեռքը պիտի կտրես․ Դադիւանքի նախկին վանահայր

«Արցախը Ադրբեջանն է» ասող ու ստորագրող ՀՀ իշխանութեան լեզուն ու ձեռքը պիտի կտրես․ Դադիւանքի նախկին վանահայր

«Եռաբլուր»-ի Սուրբ Վարդան եկեղեցու քահանայ Տեր Հովհաննեսը (Դադիւանքի վանահայրը), միացաւ Բագրատ Սրբազանի գլխաւորած երթին։ «Վերջնական նպատակն է՝ արդարութիւն եւ յաղթանակ՝ նաեւ Արցախի համար»,- ասաց նա։

«Արցախը մենք՝ հայ ժողովուրդը պէտք է պահեր, ոչ թէ ուրիշները»,- Արցախն ու Դադիւանքը պահելու վերաբերեալ լրագրողի հարցին ի պատասխան ասաց Տեր Հայրը։

Տեր Հովհաննեսի խօսքով՝ երեք պայման են դրել իրենց առաջ. «Առաջին պայմանն այն էր, որ պէտք է ինտեգրուեինք, որն անհնար էր, թուրքի լծի տակ ապրելը, երկրորդը՝ պատերազմել, որը նոյնպէս անհնար էր, քանի որ Հայաստանն այլեւս մեր երաշխաւորը չէր։ Սկզբում ասաց, որ երաշխաւորմ է, յետոյ հետ քաշուեց։ Երրորդ պայմանն այն էր, որ պէտք է թողնէինք, հեռանայինք։ Ընտրեցինք երրորդ տարբերակը։ Ես այս իշխանութեանը չեմ ընդունում, չեմ ընդունում այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է, այդ լեզուն պէտք է կտրես։ Այն ձեռքն էլ պէտք է կտրես, որը ստորագրել է, որ Արցախն Ադրբեջան է։ Ով հայ է, թող միանայ մէզ, որ փրկէնք Հայաստան աշխարհը»։

yerkir.am

Share