Ամերիկեան ցանցերի վերջին «բացայայտումների» կապակցութեամբ Հայաստան խմբակցութեան պատգամաւոր՝ Լեւոն Քոչարեանը իր թելեգրամի ալիքում գրառում է կատարել:
1, Հեյդար Ալիեւը համաձայն էր, որ Արցախը միանար Հայաստանին Մեղրիի հետ փոխանակման դիմաց:
2, Հայկական կողմը չի համաձայնուել Մեղրին Արցախով փոխանակելուն:
3, Հայկական փայլուն դիվանագիտության արդյունքում բանակցային սեղանին հայտնվել է կարգավորման առաջարկ, որով Ադրբեջանին ընդամենը վերգետնյա ճանապարհ (էստակադա) էր տրամադրվելու Մեղրիով:
4, Արցախը դառնալու էր միջազգայնօրէն ճանաչուած Հայաստանի մաս, Լաչինի 20կմ միջանցքով հանդերձ:
5, Չնայած նախնական համաձայնութեան Ադրբեջանը վերջին պահին հրաժարուել է այս տարբերակից:
6, Այսօր՝ Արցախի կորստից յետոյ, Նիկոլ Փաշինեանը բանակցում է Ադրբեջանին Մեղրիով ճանապարհ տալու շուրջ, դիմացը չստանալով ոչինչ:
7, Փաշինեանի իշխանութեան ժամանակ Արցախը կորսուել է, Ադրբեջանը Հայաստանից օկուպացրել է Մեղրիից աւելի մեծ տարածք եւ չի էլ պատրաստւում հետ վերադարձնել:
8, Առնուազն տարօրինակ եւ անազնիւ է, երբ գաղտնազերծում են որոշ պաշտօնեաների ընկալումները բանակցային սկզբնական փուլից, բայց չի գաղտնազերծւում բուն փաստաթուղթը, որն առաջացել է այդ բանակցութիւնների արդիւնքում եւ որում յստակ ֆիքսուած է, որ Մեղրին չէր փոխանակուելու:
Եզրակացութիւնները իւրաքանչիւրի համար պէտք է որ ակնյայտ լինէն:
Սրանք փաստէր են, իսկ իշխանութիւնների եւ այլ ուժերի կողմից գեներացուող աղմուկն այս ամէնի շուրջ պարզապէս նպատակ է հետապնդում նորից մոլորեցնել հասարակութեանը հերթական միակողմանի զիջումների գնալուց առաջ»: