ԱՄՆ քաղաքացիութիւն ունեցող իւրաքանչիւր հայ պէտք է մասնակցի ընտրութիւններին․ Ադրին Նազարեան

ԱՄՆ քաղաքացիութիւն ունեցող իւրաքանչիւր հայ պէտք է մասնակցի ընտրութիւններին․ Ադրին Նազարեան

Կարեւոր չէ, թէ ԱՄՆ-ում ինչ նախագահ կընտրուի, ինչ կուսակցութիւն իշխանութեան կը գայ, քանի որ նրանք գալիս են ինչ-որ ժամանակով եւ գնում, իսկ ամենակարեւորը ԱՄՆ պետդէպարտամենտն է։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամի թեկնածու Ադրին Նազարեանը։

«Ամենաճիշտ ձեւը, որ կարող ենք օգնել եւ փորձել որոշումները փոխել պետդէպարտամենտում այն է, որ լինէն այնպիսի մարդիկ, որոնք աւելի կրթուած են, ուսումնասիրել են Կովկասը եւ հասկանում են՝ ինչն է պէտք փոխել, որ ՀՀ-ի նման երկիրը աճի, կայուն մնա եւ դառնայ ԱՄՆ-ի գործընկերը։ Քանի դեռ մենք չենք աշխատում այդ ուղղութեամբ, Թուրքիան կը մնա ԱՄՆ-ի ամենակարեւոր գործընկերը։ Նախագահները կը գան ու կգնան, բայց այդ քաղաքականութիւնը չի փոխուի»,- ասաց Նազարեանը։

Նա ընդգծեց՝ ԱՄՆ քաղաքացիութիւն ունեցող իւրաքանչիւր հայ պէտք է մասնակցի ընտրութիւններին՝ այդկերպ հայերի ձայնը աւելի լսելի դարձնելով։

«Ես միշտ քաջալերում եմ մեր հայ համայնքին եւ ասում, որ քուէաթերթիկի վրայ պարտադիր չի հայի անուն լինի, որ գնան ու քուէարկէն։ Եթէ դուք քաղաքացի եք, անպայման քուէարկեք։ Իսկ եթէ չեք ուզում թղթի վրայ որեւէ մէկին նշել, ուրեմն միայն ստորագրեք ու թուղթը յանձնեք։ Քուեարկող հայերի թիւը ինչքան շատ լինի, այնքան աւելի հաշուի են նստում, թեկնածուները աւելի ուշադիր են լինելու հայերի նկատմամբ»,- եզրափակեց Նազարեանը։

Share