Զաւեշտ է` նոյնիսկ Ադրբեջանն իր իրաւասութիւնը չի ճանաչել 86.6 հազար քառ․ կմ-ի վրայ։
Ասուածը հիմնաւորող փաստաթուղթը 1991թ. հոկտեմբերի 18-ի անկախութեան մասին սահմանադրական ակտն է, որով անուաւեր է համարուել Խորհրդային միութեան ակտէրը այն մասով, որը վերաբերում է Ադրբեջանին ներառեալ Արցախի բռնակցման որոշումը։
Երկրորդ՝ Ադրբեջանն իրեն համարում է Մուսաֆաթական Ադրբեջանի իրաւայաջորդ, որի սահմանների հաստատումը նոյնիսկ Ազգերի լիգայի կողմից է մերժուել։
Երրորդ՝ Ադրբեջանը ստորագրել, բայց չի վաւերացրել Ալմայ-Աթայի հռչակագիրը, այլ ԱՊՀ-ին է միացել միայն վերջինիս կանոնադրութեան հաստատմամբ՝ 1993թ․ սեպտեմբերին, չմիանալով 1991թ․ դեկտեմբերի 8-ի ԱՊՀ հիմնադիր պայմանագրին։
Բրիւսելեան գործընթացի տրամաբանութիւնը ակնյայտ խնդիրներ ունի ոչ միայլ լեգիտիմութեան, այլ նաեւ լեգալութեան տեսանկիւնից։
Բրիւսելի այսօրուայ հանդիպումը մի դրական կողմ կարող է ունենալ՝ խթանել պայքարը ինչպէս անհայրենիք պատեհապաշտների, այնպէս էլ արտաքին թշնամու դէմ։
Գեւորգ Ղուկասեան
ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու