Եւրախորհրդարանը պահանջել է, որ Ադրբեջանը համաներում յայտարարի ԼՂ-ում ձերբակալուածների, այդ թւում՝ նախկին պաշտօնեաների նկատմամբ

Եւրախորհրդարանը պահանջել է, որ Ադրբեջանը համաներում յայտարարի ԼՂ-ում ձերբակալուածների, այդ թւում՝ նախկին պաշտօնեաների նկատմամբ

Եւրախորհրդարանն այսօր ընդունած բանաձեւում պահանջել է, որ Ադրբեջանը յանձնառութիւն ստանձնի՝ համաներում յայտարարելու մինչեւ 2023-ի սեպտեմբերի 19-ը եւ դրանից յետոյ ձերբակալուածների, այդ թւում՝ տարածաշրջանի նախկին պաշտօնեաների նկատմամբ:

Կառոյցը պահանջել է նաեւ Ադրբեջանից պաշտպանել հայ համայնքի այն ներկայացուցիչների ունեցուածքը, որոնք ստիպուած են եղել հեռանալ Լեռնային Ղարաբաղից:

Յիշեցնենք, որ Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում Եւրախորհրդարանի անդամները ընդունել են իրաւականօրէն ոչ պարտադիր բանաձեւ, որը կոչ է անում ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դէմ՝ կապուած Լեռնային Ղարաբաղի դէմ յարձակման հետ, ինչպէս նաեւ կոչ է անում վերանայել համագործակցութեան զարգացումը եւ նուազեցնել ադրբեջանական գազի ներկրումից կախուածութիւնը:

Նշէնք նաեւ, որ Ադրբեջանի պետական անվտանգութեան ծառայութիւնը ձերբակալել եւ Բաքու է տեղափոխել Արցախի Հանրապետութեան նախկին նախագահներ Բակոյ Սահակեանին, Արկադի Ղուկասեանին, Արայիկ Յարութիւնեանին, ԱԺ նախագահ Դաւիթ Իշխանեանին, նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանին, Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականեանին, Պաշտպանութեան բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դաւիթ Մանուկեաին:

Share