Եւրոպայի առեւանգումը. Էրդողանը սկսում է «Գորշ գայլեր» օպերացիան

Եւրոպայի առեւանգումը. Էրդողանը սկսում է «Գորշ գայլեր» օպերացիան

vpoanalytics  — Եւրոպայի առեւանգումը. Էրդողանը սկսում է «Գորշ գայլեր» օպերացիան — https://vpoanalytics.com/2022/03/31/pohishhenie-evropy-erdogan-nachinaet-operatsiyu-serye-volki/ — Ստամբուլի Դոլմաբահչէ պալատում թուրք-ուկրաինական միտումնաւոր ձախողուած ռուս-ուկրաինական բանակցութիւնների ժամանակ Թուրքիայի նախագահի եւ նրա շրջապատի նեարդայնացնող PR-ը որոշակիօրէն շեղում է ուշադրութիւնն Ակ-Սարայի շատ հնարամիտ եւ նախաձեռնող սեփականատիրոջ շատ աւելի ուշագրաւ քայլերից:

Մարտի 23-ին Անկարայում Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռիւտէի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը պահանջել էր Եւրամիութիւնից, ոչ աւել, ոչ պակաս, վերսկսել այդ կազմակերպութեանը իր երկրի անդամակցութեան շուրջ բանակցութիւնների գործընթացը: Եւ դա ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի նախօրեին է, որը նուիրուած է ուկրաինական ճգնաժամին։ Բանակցութիւններին յաջորդած մամուլի ասուլիսում թուրք ղեկավարն իր սովորական աներես ձեւով ասել է. «Մենք ակնկալում ենք, որ ԵՄ-ն կուերսկսի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցութեան շուրջ բանակցութիւնները եւ կը սկսի բանակցութիւնները մաքսային միութեան շուրջ՝ առանց որեւէ ցինիկ հաշուարկի»: Ընդ որում, Թուրքիան սկսել է սիրիացի գրոհայինների տեղափոխումն Ուկրաինայ, գրում է լիբանանեան Al Mayadeen անկախ պորտալը՝ https://english.almayadeen.net/news/politics/450-arab-and-foreign-extremists-from-idlib-arrive-in-ukraine  վկայակոչելով սիրիական հետախուզութեանը: 450 գրոհայիններ արդէն իբր լքել են սիրիական Իդլիբ նահանգը եւ Թուրքիայ են ժամանել ծովով՝ ռուսական զօրքերի եւ Դոնբասի աշխարհազօրայինների դէմ ռազմական գործողութիւններին մասնակցելու համար։

Նման լոգիստիկան ենթադրում է ԱՄՆ-ի յատուկ ծառայութիւնների եւ ՆԱՏՕ-ին սիրիացի գրոհայինների տեղափոխման նախապատրաստման եւ իրականացման պլանի անմիջական մասնակցութիւն: Այդ գործողութեան օպերատիւ ղեկավարումն, ամենան հաւանականութեամբ, ապահւում է բրիտանական ՄԻ-6 հետախուզութիւնը, որի ղեկավար Ռիչարդ Մուրը Էրդողանի վաղեմի բարեկամն է: Մարտի սկզբին «սիրիական ազատ բանակի» գրոհայինների շրջանում սկսեցին ձայներ հնչել «տարանցիկ միջանցքների» ձեւաւորման օգտին, որոնցով նրանք կարող էին հասնել Ուկրաինայ: Մի շարք ահաբեկչական խմբաւորումների առաջնորդները հանդիպել են Ռուսաստանում արգելուած «Թուրքեստանի Իսլամական կուսակցութեան» բարձրագոյն ղեկավարութեան հետ եւ նրանցից թոյլտուութիւն են ստացել իրենց զինեալների մի մասի համար Ուկրաինայ ներթափանցել թուրքական տարածքով: Ռուսաստանում արգելուած «Հայաթ Թահրիր աշ Շամ» խմբաւորման պարագլուխներն այդ գրոհայիններին հաւաստիացրել են, որ իրենց ընտանիքներին թոյլ կը տան աւելի ուշ միանալ իրենց: Դա նշանակում է, որ գրոհայիններին եւ նրանց ընտանիքների անդամներին կտեղափոխէն Եւրոպայի երկրներ, քանի որ թուրքական հետախուզութեան մօտ z յատուկ գործողութեան արդիւնքը կասկած չի յարուցում։ Ջիհադիստ գրոհայինների տեղափոխումն Ուկրաինայ կոչուած է խստացնելու Կիեւի ռեժիմի դիմադրութիւնը՝ առաւելագոյնս յետաձգելով նրա անկումը։ Այդ ահաբեկիչներից շուրջ 300 – ը Սիրիայի քաղաքացիներ են, ծագումով Իդլիբ եւ Հալեպ քաղաքից, եւս մէկուկէս հարիւր՝ Բելգիայի, Ֆրանսիայի, Չինաստանի, Մարոկկոյի, Թունիսի, Չեչնիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ: Al Mayadeen-ի աղբիւրները յայտնել են, որ սիրիացի գրոհայինները ծնունդով Սիրիայից ամսական 1200-1500 դոլար կը ստանան, այլ երկրներից եկածների աշխատավարձն անյայտ է:

Ուկրաինայում արդէն ներկայ են Ալբանիայից եւ Խորուաթիայից զինեալները, մասնաւորապէս, Սիրիայում աւելի վաղ կռուած Կոսովոյի ջիհադականները, որոնք վերահսկւում են թուրքական «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպութեան քնած բջիջներով: Մարտի 9-ին Իրաք են ժամանել ՆԱՏՕ-ի յատուկ ծառայութիւնների աշխատակիցները Հունգարիայից, Լիտուայից, Իտալիայից, Գերմանիայից եւ Մեծ Բրիտանիայից՝ վարձկանների հաւաքագրելու համար՝ նրանց Ուկրաինայ տեղափոխելու նպատակով: Փետրուարի 4-ին Ուկրաինայի անվտանգութեան ծառայութեան գործակալները թուրքական հետախուզութեան սպաների ուղեկցութեամբ այցելել են Սիրիայի հիւսիսում Թուրքիայի կողմից գրաւուած շրջաններ եւ հանդիպել իրենց վերահսկողութեան տակ գտնուող զինեալներին:

Թուրքական հետախուզութեան աշխատակիցները նաեւ հանդիպել են սիրիացի ահաբեկիչների առաջնորդներից մէկի՝ Աբու Մուհամեդ ալ-Ջուլեանիի հետ՝ Ուկրաինայում ռազմական գործողութիւններին մասնակցելու համար զինեալների տեղափոխումն արագացնելու նպատակով:

Որոշ աղբիւրներ պնդում են՝ Լեռնային Ղարաբաղում մնացած բոլոր գրոհայինները նոյնպէս թուրքական յատուկ ծառայութիւնների կողմից տեղափոխուել են Ուկրաինայ։

Սիրիական Աֆրիկայում թուրքական կազմաւորումների վերահսկողութեան տակ գտնուող տարածքներում ստեղծուել է հաւաքակայան, նրանց համար, ովքեր ցանկանում են մեկնել Ուկրաինայ՝ ոմն Թարիք ալ-Ջասիմի տեղական քրէական հեղինակութեան ջոկատի կազմում։ Հաշուի առնելով Ուկրաինայի ծովային նաւահանգիստների շրջափակումը, Ռուսաստանի ռազմածովային ուժերը, ամենան հաւանականութեամբ, զինեալներին օդային ճանապարհով կտեղափոխէն Ուկրաինայի արեւմտեան սահմաններով, ենթադրում է Rybar հեռագրային ալիքը։

Ուկրաինայ ժամանող գրոհայինները կօգտագործուէն որպէս «թնդանօթի միս» ռուսական զօրքերի դէմ մարտէրում։ Նրանց տրւում են օտարերկրեայ անձնագրեր՝ գոյութիւն չունեցող տեղադրման տուեալներով։ Հետեւաբար, Z գործողութեան աւարտից յետոյ անհնար կը լինի հետեւել նրանց տեղաշարժին ամբողջ աշխարհում։

Ռազմական գործողութիւնների աւարտից յետոյ նման յատուկ զօրակազմը կտեղափոխուի Եւրոպայ, որի համար արդէն ստեղծւում են ԵՄ երկրներ տարանցման ուղիներ՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Թուրքիայի հետախուզական ծառայութիւնների կողմից ծրագրուած գործողութեան շրջանակներում՝ ԵՄ-ում արմատական ծայրայեղական գաղափարախօսութեան առաջխաղացման գործողութեան շրջանակներում՝ հին լոյսի ներքոյ իսլամական խալիֆայութիւն կառուցելու նպատակով: Հնարաւոր է՝ Ուկրաինայ տեղափոխուող ջիհադականները Եւրոպայ տեղափոխուելուց յետոյ անցնեն առաւել արմատական խմբաւորումների վերահսկողութեան տակ, մասնաւորապէս «ջիհադի անտեսանելի լեգէոնի» («Թաբլիգի Ջամաաթ»)։

«Գորշ գայլեր» գործողութիւնը ծաւալւում է մի քանի շրջաններում։ Կենտրոնական Ասիայում շարունակւում են այսպէս կոչուած «քաղաքացիական հասարակութեան» առաջնորդների բողոքի ելոյթները յունուարեան խռովութեան մասնակիցներին ազատելու նպատակով, որոնց թւում քիչ չէն հէնց «Գորշ գայլերը» եւ Թջ ակտիւիստները:

Մարտի սկզբին Ադրբեջանը զօրքերով մտաւ Լեռնային Ղարաբաղի տարածք, որը գտնւում է ռուս խաղաղապահների հսկողութեան տակ՝ ցուցադրելով իր պատրաստակամութիւնը խախտել նախկինում ձեռք բերուած հրադադարի մասին համաձայնագրերը: Հնարաւոր է, որ այդպիսով Էրդողանը բարձրացնում է խաղադրոյքները Կովկասում։


Սակայն, ըստ երեւոյթին, առայժմ սա «Գորշ գայլեր» ծածկանունով գործողութեան միայն սկզբնական փուլն է։ Գլխաւոր հարուածը հասցուելու է Եւրոպային։ Թուրք նացիստները պատրաստ են մօտ ապագայում իրենց գործակալին Հին աշխարհում արթնացնել՝ ձգտելով Սուլեյման Հիասքանչի պատգամներով նուաճել այն 21-րդ դարի իրողութիւններին յարմարեցուած։

Թարգմանեց՝ Գայանէ Մանուկեան

Share