ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եւրամիութիւնը մանրամասներ է հրապարակել Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանին տեղակայուող դիտորդական առաքելութեան վերաբերեալ:
«Արմենպրես» -ի հաղորդմամբ՝յայտարարութեան մէջ նշւում է, որ Հայաստանում ԵՄ մոնիտորինգային կարողութիւնները կ’իրականացնեն երկու հիմնական խնդիր, նախ՝ աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահութեան ամրապնդմանը` հետեւելով հրադադարին երկու կողմերի հաւատարմութեանը, եւ երկրորդ, տեղում հրադադարի հետ կապուած զարգացումների վերաբերեալ կանոնաւոր եւ ժամանակաւոր հաշուետուութիւնների միջոցով ԵՄ թիմը վերահսկելու է իրավիճակը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանամերձ շրջաններում:
Դա թոյլ կը տայ ԵՄ-ին աւելի լաւ աջակցել երկու կողմերի սահմանային յանձնաժողովների աշխատանքին։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջազգայնօրէն ճանաչուած սահմանի հայկական կողմում կտեղակայուէն միայն քաղաքացիական դիտորդներ։ ԵՄ դիտորդները սահմանին տեղի ունեցողի վերաբերեալ իրենց դիտարկումները կը ներկայացնեն, այդ թւում` մարդու իրաւունքներին առնչուող հարցերի վերաբերեալ։
Առաքելութիւնը դատաւճիռ կայացնողի դեր չի ստանձնելու, այլ փոխանցելու է իրավիճակի վերաբերեալ իր դիտարկումները եւրոպական կառոյցներին ու ծառայութիւններին:
Յայտարարութեան մէջ նաեւ նշւում է, որ ԵՄ-ն սերտօրէն ներգրաւուած է երկու կողմերի միջեւ խաղաղ գործընթացի ղեկավարման գործում։