ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելութիւնը X-ի (նախկինում «Թուիթեր») միկրոբլոգից հեռացրել է ՀՀ ՊՆ հաղորդագրութիւնը կեղծ որակող գրառումը։
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելութիւնը հանդէս է եկել նոր հաղորդագրութեամբ` ընդունելով, որ ԵՄ դիտորդական առաքելութեան պարեկները ներկայ են եղել իրենց պատասխանատուութեան տակ գտնուող տարածքում կրակելու միջադէպի։ Նշւում է, որ որեւէ անդամ չի վնասուել։

Յիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանութեան նախարարութիւնից այսօր աւել վաղ յայտնել էին. «Օգօստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զէնքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղութեամբ պարեկութիւն իրականացնող ԵՄ դիտորդների եւ նրանց պատկանող աւտօմեքենայի ուղղութեամբ:
Տուժածներ չկան»։
Դրանից յետոյ ԵՄ դիտորդական առաքելութիւնը յայտնեց. «ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելութեան որեւէ պարեկ կրակոցի թիրախում չի յայտնուել։ Մենք պարեկութիւն ենք իրակամացնում Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ շրջաններում եւ զեկուցում ենք Բրիւսել ռազմական զարգացումների, այդ թւում՝ մեր պատասխանատուութեան գոտում կրակոցների դէպքերի մասին»։
Սակայն այս հաղորդագրութիւնից յետոյ համացանցում տեսանիւթ յայտնուեց, որտեղ ՀՀ-ում ԵՄ առաքելութեան դիտորդը պատմում է, թէ ինչպէս են ադրբեջանական կողմից կրակել իրենց ուղղութեամբ։