Էրդողանը կատաղել է

Էրդողանը կատաղել է

Էրդողանը կատաղել է

Regnum, Tarasov-Էրդողանը կատաղել է

https://regnum.ru/news/polit/3602351.html

Էրդողանը վատ տրամադրություն ունի։ Կառավարության նիստում նա հայտարարել է, որ այլեւս մտադիր չէ ներգրավվել «Ուկրաինայի վերաբերյալ շոուին»: Նրա խոսքով՝ «Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության վերաբերյալ մեր դիրքորոշումը մենք հստակ եւ քաջաբար ասել ենք Ռուսաստանին»: Նա լսեց, եւ ի՞նչ։ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության սկսվելուց ի վեր Թուրքիան բազմիցս միջնորդություն է առաջարկել Մոսկվայի եւ Կիեւի բանակցություններում։

Մարտի կեսերին Անթալիայում տեղի է ունեցել երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, իսկ ամսվա վերջին Ստամբուլում տեղի են ունեցել ռուսական եւ ուկրաինական պատվիրակությունների դեմ առ դեմ բանակցությւոնները։ Հանդիպման արդյունքում Կիեւը փոխանցել է իր առաջարկները խաղաղ կարգավորման վերաբերյալ, Էրդողանը հրավիրել Է Ուկրաինայի եւ Ռուսաստանի նախագահներին հանդիպում անցկացնել Թուրքիայի տարածքում, ինչպես նաեւ խոսել է երկու առաջնորդների հետ հեռախոսով: Մոսկվան հայտարարել է, որ մի քանի պատասխան փաստաթուղթ է ուղարկել Կիեւին, սակայն դրանց վերաբերյալ արձագանք չի ստացել։

Թուրքիան նաեւ առաջարկել է միջնորդ դառնալ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից տուժած ուկրաինացի զինվորականների տարհանման շուրջ բանակցություններում, ինչպես նաեւ Սեւ ծովով նրանց տարհանել Ստամբուլ, սակայն, Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինի խոսքով, վերջին առաջարկը Մոսկվան չի ընդունել: Էրդողանը նաեւ խոստացել է հասնել Ուկրաինայից հացահատիկի մատակարարումների ապաշրջափակմանը։ ՄԱԿ — ի Պարենի համաշխարհային ծրագրի տվյալներով՝ երկրում կուտակվել է շուրջ 25 մլն տոննա հացահատիկ, զգալի ծավալներ՝ արգելափակված Սեւծովյան նավահանգիստներում,  նավերում: Չի հաջողվում։ Ընդ որում, Մոսկվան երբեք քաղաքականապես չի մերժել Էրդողանի միջնորդական ջանքերը։ Ավելի վաղ Լավրովն ասել էր, որ «Մոսկվայում գնահատում են Անկարայի ջանքերն Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման ուղղությամբ, թեեւ այդ հարցում Ռուսաստանի եւ Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում»:

Սակայն Մոսկվանին տպավորել էր Անկարայի դիրքորոշումը, որը ներկայացրել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը։ Այսպես, ամերիկյան The New York Times պարբերականին տված հարցազրույցում նա Արեւմուտքին կոչ էր արել «լսել Ռուսաստանի փաստարկները, քանի որ ուկրաինական ճգնաժամից հետո Ռուսաստանի եւ արեւմտյան բլոկի միջեւ պետք է հաստատվի անվտանգության նոր ճարտարապետություն», իսկ Թուրքիան «կարող էր դառնալ» Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից մեկը»։ Չի հաջողվում։

Ավելի վաղ, չնայած, որ Թուրքիան 2020թ. — ին Ղարաբաղում պատերազմի ժամանակ հանդես է եկել ակտիվ խաղացողի դերում, նրան չեն հրավիրել մասնակցելու 2020թ. — ի նոյեմբերի 9-ին Խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: Դրա վրա փորձում էր խաղալ Կիեւը՝ Անկարային կոչ անելով նպաստել «Ռուսաստանի շահերի ոլորտում լրացուցիչ ռազմաճակատների բացմանը այլ երկրների տարածքներում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում»։ Թուրքիան հրաժարվել է, ինչը, կարծես, կանխորոշել է նրա անկայուն վիճակը Կիեւի եւ Մոսկվայի միջեւ միջնորդական ջանքերի ուղու վրա։ Բայց բանը միայն դրանում չէ։ Անկարայի բոլոր խաղաղապահ ջանքերի հետեւում հստակ երեւում էր իր համար որեւէ օգուտ ստանալու նրա ձգտումը։ Նա խաղում էր, նրա հետ էլ էին խաղում։ Սակայն, թուրք փորձագետների գնահատմամբ, ամեն ինչ գնում է նրան, որ «Անկարան հաճախ է հայտնվում ավելի ուժեղ խաղացողների խաչաձեւ կրակոցների մեջ»: Մի կողմից նա ցույց է տալիս, որ ինքնուրույն խաղացող է, մյուս կողմից՝ ակնարկում է Արեւմուտքին՝ իր կողմից էլ հանդես գալու հնարավորության մասին։

Նա փորձում է որսալ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը, ինչ-որ մեկին երթից չշեղել եւ ենթարկվել պատասխան հարվածների։ Էրդողանի վրա ճնշումներն սկսել են ուժգնանալ, The New York Times-ը պնդում է, որ Սպիտակ տունը սպառնում է Էրդողանին ներառել «միասնական պատժամիջոցների ցուցակում Պուտինի հետ միասին»: Ակնհայտ են նաեւ Էրդողանի՝ որպես մարտավարական քաղաքական-դիվանագիտական մանեւրումների խոշոր վարպետի հեղինակությանը հարվածելու փորձերը։ Բայց այստեղ հայտնվում է իր ինտրիգը. Ավելի վաղ պատժամիջոցներին միանալուց իր հրաժարվելը Էրդողանը պատճառաբանել էր նրանով, որ հանդես է գալիս որպես միջնորդ Մոսկվայի եւ Կիեւի միջեւ ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում, իսկ պատժամիջոցներին միանալու դեպքում այդ առաքելությունը կարող է ձախողվել: «Մեզանից բացի ոչ ոք նման վստահելի հարաբերություններ չունի Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ», — ասել էր Թուրքիայի դիվանագիտության ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն։

Ի՞նչ կլինի հետո, եթե Անկարան իսկապես դուրս գա «Ուկրաինական շոուից»։ Չի կարելի բացառել, որ Կիեւի, Մոսկվայի եւ Անկարայի միջեւ ակտիվ հաղորդակցության շրջանակներում Էրդողանի փոխարեն ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում վստահելի միջնորդ հանդես կգա Ադրբեջանի նախագահ  Ալիեւը։ Ըստ էության, եթե ենթադրենք, որ կողմերը ոչ հրապարակային երկխոսության ցանկություն ունեն, ապա հենց Բաքուն է դառնում դրա ապահովման օպտիմալ կապող օղակը։ Բայց, ի վերջո, Ալիեւն ու Էրդողանը կարող են այդ դեպքում միավորել ջանքերը եւ խաղալ տանդեմում։

Թարգմանեց՝ Գայանէ Մանուկեան

Share