Էրդողանն ընդլայնում է քաղաքական ազդեցութեան ոլորտը մինչեւ Ֆրանսիայ եւ համայն Եւրոպա

Էրդողանն ընդլայնում է քաղաքական ազդեցութեան ոլորտը մինչեւ Ֆրանսիայ եւ համայն Եւրոպա

Յարութ Սասունեան

«կալիֆորնիայ կ’ուրիեր» թերթի հրատարակիչ

www.TheCaliforniaCourier.com

Անցեալ շաբաթ ես գրել էի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` յաջորդ տարի իր վերընտրուելու համար թուրք ամերիկացիներից քուեներ հաւաքելու ծրագրերի մասին` Վաշինգտօնում իր իշխող կուսակցութեան («առաջընթաց եւ զարգացում» (ԱԶԿ)) գրասենեակ բացելով եւ իր զարմիկին` դոկտ. Հալիլ Մութլուին որպէս գրանցուած լոբբիստ վարձելով: Էրդողանն արդէն իսկ նախնական քաղաքական յաջողութիւն է արձանագrել Միացեալ Նահանգներում` ԱՄՆ Սենատի համար Փենսիլուանիայի հանրապետականների նախնական ընտրութիւններում թուրք ամերիկացի դոկտ. Մեհմեդ Օզի յաղթանակով:

Այս շաբաթ ուզում եմ տեղեկացնել Ֆրանսիայում նախագահ Էրդողանի համանման քաղաքական ջանքերի մասին` թուրքական գործակալներ ներդնելով Ֆրանսիայի օրէնսդիր մարմնի մէջ: Սա Էրդողանի հեռահար նպատակն է 2010 թուականից ի վեր, երբ նա Փարիզ կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի իր հայրենակիցներին կոչ արեց զբաղեցնել քաղաքական պաշտօններ:

Բնականաբար, ոչ ոք չի կարող առարկել, որ թուրքերը Ֆրանսիայում եւ Ամն-ում առաջադրուեն քաղաքական պաշտօնների համար: Այնուամենայնիւ, երբ նման քաղաքական գործողութիւնները հրահրւում եւ աջակցութիւն են ստանում օտարերկրեայ կառավարութեան, այս դէպքում` Թուրքիայի եւ նրա բռնակալ առաջնորդի կողմից, լուրջ մտավախութիւններ են առաջանում, որ այդ թուրք քաղաքական գործիչները կարող են գործիք դառնալ Էրդողանի ձեռքին` իր բռնակալական քաղաքականութիւնը թուրքական սահմաններից դուրս արտահանելու եւ հակահայկական դիրքորոշումներ քարոզելու համար:

Ստրասբուրգում գործող «հաւասարութիւն եւ արդարութիւն» կուսակցութեան հիմնադիր Ալի Գեդիքօղլուն hետեւելով Էրդողանի հրամաններին` «[Ֆրանսիայի] 2017 թուականի օրէնսդրական ընտրութիւններում 50 թեկնածու ներկայացրեց», հաղորդում է Intelligence Online-ը: «յայտնի է նաեւ, որ Գեդիքօղլուն Թուրքիայի արտգործնախարար եւ Ազկ-ի հիմնադիր անդամ Մեւլութ Չաւուշօղլուի մերձաւոր գործընկերն է»:

2022 թ. յունիսի 12-ին եւ 19-ին կայանալիք Ֆրանսիայի խորհրդարանական ընտրութիւնների համար թուրքական «մեդիաթուրք» լրատուական կայքը, համագործակցելով թուրքական կառավարութեանը պատկանող «անադոլու» գործակալութեան ֆրանսերեն տարբերակի հետ, առաջադրել է երեք թուրք թեկնածուների. «ֆրանսիական եւ թուրքական երկքաղաքացիութիւն ունեցող Ջելիլ Յըլմազ (Աին 5-րդ ընտրատարածք). Եալչին Այուալի (Ռոնի 14-րդ ընտրատարածք) եւ ֆրանսիացի մահմեդական դեմոկրատների միութեան թեկնածու Ռամազան Կալլի (Սոն-է-լուարի 5-րդ ընտրատարածք)»: Երեքն էլ «ներգրաւուած են Ստրասբուրգում տեղակայուած Cojep ընկերակցութիւնում (Conseil pour la justice, l’ռgalitռ et la paix), որի անունը թարգմանւում է որպէս Արդարութեան, հաւասարութեան եւ խաղաղութեան խորհուրդ», ըստ Intelligence Online-ի: 1985 թուականին ստեղծուած Cojep-ի տարեկան բիւջեն կազմել է 300 հազար եւրոյ: Այն «պաշտպանում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի «թուրքական «արդարութիւն եւ զարգացումէ կուսակցութեան շահերը, որին մօտ է իր ղեկավարութիւնը»:

Թեկնածու Ջելիլ Յըլմազը Cojep ընկերակցութեան նախագահն է եւ Նանտուայի (Ֆրանսիայի արեւելք) նախկին քաղաքային խորհրդի անդամ: Cojep-ի տնօրէն Գեդիկօղլուն Հայոց ցեղասպանութեան մոլի ժխտողներից է Եւրոպական խորհրդարանում, որտեղ նա խորհրդարանի Թափանցիկութեան գրասենեակում գրանցուած է որպէս լոբբիստ: Ըստ Intelligence Online-ի` նա նաեւ բնութագրւում է որպէս «ազկ-ի լրատուամիջոցների եւ մարդասիրական ներկայութեան շարժիչ ուժը Ֆրանսիայում»:

Հաշուի առնելով ողջ Եւրոպայում Հայոց ցեղասպանութեան լայն տարածում գտած ճանաչումը, ցեղասպանութիւնը ժխտող թուրքերը դառնում են եւրոպացիների ծիծաղի առարկան, ինչպէս Ամն-ում` Կոնգրէսի երկու պալատների եւ նախագահ Բայդենի կողմից ցեղասպանութեան ճանաչումից յետոյ: Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանութեան ժխտումը համարժէք է ապացուցելու փորձի, որ «երկրագունդը տափակ է»:

Թեկնածու Յըլմազին «փարիզի դատախազութիւնը 2018 թուականին մեղադրել է «ատելութիւն հրահրելուէ համարէ, յայտնում է Intelligence Online-ը: «յըլմազը ցուցադրել է մարդկանց իր կողմը համախմբելու կարողութիւնը, երբ սոցիալական ցանցերի միջոցով ընդամէնը մի քանի րոպէում նրան յաջողուել է հաւաքել հարիւր թուրքի` 2018 թուականի յունուարին Լիոնում Թուրքիայի հիւպատոսութեան դիմաց քրդամէտ բողոքի ցոյցին դիմակայելու համար»:

Intelligence Online-ը պարզել է, որ «յըլմազը նաեւ կազմակերպել է Cojep-ի անձնակազմի հանդիպումը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետութեան [ԿԴՀ] պաշտօնական պատուիրակութեան հետ, որը մեկնել էր զրուցելու Ազկ-ի բարձրաստիճան անդամների հետ 2021 թուականի օգոստոսին Թուրքիայի կենտրոնակայանում: Կդհ-ի կուսակցութեան կազմում էր նախագահ Ֆելիքս Չիսեկեդիի եղբայրը` Ռոջեր Չիսեկեդին: Յըլմազը նաեւ վստահում է Cojep-ի միջազգային յարաբերութիւնների գծով փոխնախագահ Սաթի Արիկին, որը տեղակալ է Ազկ-ի կանանց մասնաճիւղի` «ազկ Քադին Քոլար»-ի խորհրդում: Արիկը, որը ծագումով Ստրասբուրգից է, մտերիմ է թուրք-գերմանական Ազկ-ի պատգամաւոր Զաֆեր Սիրաքայայի հետ: Ըստ կուսակցութեան կայքում նրա կենսագրութեան, նա Սիրաքայայի համար գրում է «մահմեդականները Ֆրանսիայում» թեմայով զեկոյցնէր: Միւս երկու թեկնածուները` Այուալին եւ Կալլին, իրենց կապը Cojep-ի հետ ցոյց են տալիս միայն սոցիալական մեդիայի միջոցով, թէեւ Կալլին նրա տեղական կապեր ապահովող անձն է արեւելեան Ֆրանսիայի Մոնսո-լե-մինի համարէ:

Բացի Ամն-ից եւ Ֆրանսիայից, Էրդողանը լոբբիստական խմբերի շղթայ է ստեղծել ամբողջ Եւրոպայում: Դրանք բաղկացած են «եւրոպայի թուրք դեմոկրատների միութիւնից (Union des dռmocrates turcs europռens), որը ստեղծուել է Ազկ-ի կողմից Բրիւսելում [Բելգիայ] 2003 թուականին` աջակցելու Եւրամիութեանը միանալու Թուրքիայի թեկնածութեանը: Այդ ժամանակից այս կազմակերպութիւնը դարձել է Ազկ-ի մօտիկ մի քանի փոքր  կուսակցութիւնների մայր ընկերութիւնը, ինչպիսիք են «Be.one»-ը Բելգիայում, Բազմամշակութային իրաւունքի կուսակցութիւնը (Multicultural Recht Partij) Նիդեռլանդներում եւ Դաշինք նորարարութեան ու արդարութեան համար (Bֆndnis fֆr Innovation und Gerechtigkeit) Գերմանիայում», հաղորդում է Intelligence Online-ը:

Թուրքական լոբբիստական այս հսկայածաւալ ջանքերին պէտք է դիմակայէն բոլորը, ոչ թէ միայն հայերը: Թէեւ Թուրքիան սնանկ երկիր է, սակայն Էրդողանը որոշել է օգտագործել իր երկրի սահմանափակ ֆինանսական միջոցները` իր բանակը զինելու եւ թուրքական քարոզչութիւնն ամբողջ աշխարհում տարածելու համար:

Թարգմանութիւնը` Ռուզաննայ Աւագեանի

Share