Ականատեսների խօսքով` քաղաքապետարանի շէնքի բակից պայթիւնի ձայն է լսուել: Արձակուրդում գտնուող Մասիսի քաղաքապետ Դաւիթ Համբարձումեանը տեղեկանալով համայնքապետարանում տեղի ունեցող միջադէպի մասին` շտապ վերադարձել է արձակուրդից եւ անցել աշխատանքային գործընթացի մէջ:
«յուսանք` ողջամտութիւնը կյաղթի, եւ միջադէպն անարիւն հանգուցալուծում կը ստանաէ,-գրել է նա:
Որոշ լրատուամիջոցների տեղեկութիւններով` անյայտ անձը զինուած է եղել նռնակով ու հրազէնով:
Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Յակոբեանը տեղեկացրել է, որ Մասիսի համայնքապետարան ներխուժած անձի գործողութիւնների հետեւանքով որեւէ անձ չի տուժել:
«համայնքապետարանում գտնուող պահակը եւ մաքրուհին անվտանգ դուրս են եկել…
Վերջաւորութեան զինուած ներխուժած անձն ինքնասպան է եղել: Այս մասին հաղորդագրութիւն է տարածել ՀՀ ոստիկանութիւնը:
«մասիսի քաղաքապետարան զինուած ներխուժած անձի հետ բանակցութիւնների ընթացքում հնչել են կրակոցնէր:
Ոստիկանութեան յատուկ նշանակութեան վարչութեան ծառայողները` ՀՀ ոստիկանութեան պետի առաջին տեղակալ Արամ Յովհաննիսեանի գլխաւորութեամբ, մտել են ներս եւ յայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարեանի դին` գլխի շրջանում հրազէնային վնասուածքով: Նա ինքնասպան է եղելէ,- նշուած է հաղորդագրութեան մէջ:
Ոստիկանների շրջանում զոհեր կամ վիրաւորներ չկան:
Շարժառիթների մասին տեղեկութիւններ չկան: